Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն
Արտաքին տեսք
Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն | |
---|---|
Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Կենտրոն |
Գտնվում է | Աբովյան փողոց 21 |
Քանդակագործ(ներ) | Տիգրան Արզումանյան |
Ճարտարապետ(ներ) | Լևոն Իգիթյան |
Նյութ | բրոնզ, բազալտ |
Շինարարության ավարտ | 2018 |
Ներկա վիճակ | կանգուն
|
Բաբկեն Ներսիսյանի հուշասյուն, բրոնզե դիմաքանդակով բազալտե հուշասյունը գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում՝ Աբովյան փողոցի թիվ 21 հասցեում (այդ շենքում է ապրել Բաբկեն Ներսիսյանը)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշասյունը բացվել է 2018 թվականին ապրիլի 7-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի առիթով[2]։ Հուշասյան գաղափարն իրականություն է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, «Բաբկեն Ներսիսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի[3] և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով[4]։ Հուշասյան բացմանը ներկա են գտնվել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը, ռեժիսոր Արմեն Էլբակյանը, Բաբկեն Ներսիսյանի որդին՝ Տիգրան Ներսիսյանը և հարսը՝ Նելլի Խերանյանը[5]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ սիրով եմ իրականացրել այս աշխատանքը, որովհետև իմ սերնդակիցները շատ լավ հիշում են Բաբկեն Ներսիսյանին և շատ ոգևորված էին այս գաղափարով։ 1960-1980-ականների այդ ծաղկաբույլի մեջ նա իր ուրույն տեղն ուներ այնպիսի հզոր դերասանների կողքին, ինչպիսիք էին Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը…[6] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երևանում բացվեց Բաբկեն Ներսիսյանի դիմաքանդակով հուշասյունը
- ↑ Բացվեց Բաբկեն Ներսիսյանի բազալտե հուշասյունը
- ↑ ««Ներսիսյանական այս կենդանի հուշասյունն այսուհետ մեր քաղաքի և մեր սրտում է»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Կտեղադրվի Բաբկեն Ներսիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ». www.yerevan.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Բազալտե հուշասյուն՝ Բաբկեն Ներսիսյանի հոբելյանի առթիվ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ mincult