1913 թվականին Բաբկեն Մելիք-Մուսյանն ավարտել է ԹիֆլիսիՆերսիսյան դպրոցը, 1920 թվականին՝ Տոմսկի համալսարանի բժշկական ֆակուլտետը, աշխատել տեղի աչքի հիվանդությունների կլինիկայում և միաժամանակ ղեկավարել քաղաքային մանկական տրախոմային հիվանդանոցը։ 1923—1926 թվականներին աշխատել է Բենդերում, 1926—1933 թվականներին՝ Կիրովականում, 1933 թվականից՝ Երևանում, 1935 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի և կլինիկայի վարիչ։ Եղել է ակնաբույժների համամիութենական ընկերության անդամ, ՀԽՍՀ ակնաբույժների ընկերության հիմնադիր- նախագահ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 388)։