Բաբկեն Մելիք-Մուսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Բաբկեն Մելիք-Մուսյան
Ծնվել էփետրվարի 19, 1893(1893-02-19)
Մահացել էփետրվարի 26, 1960(1960-02-26) (67 տարեկանում)
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Բաբկեն Մկրտչի Մելիք-Մուսյան (փետրվարի 19, 1893, Վերին Ագուլիսփետրվարի 26, 1960, Երևան), հայազգի խորհրդային ակնաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1949

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին Բաբկեն Մելիք-Մուսյանն ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1920 թվականին՝ Տոմսկի համալսարանի բժշկական ֆակուլտետը, աշխատել տեղի աչքի հիվանդությունների կլինիկայում և միաժամանակ ղեկավարել քաղաքային մանկական տրախոմային հիվանդանոցը։ 1923—1926 թվականներին աշխատել է Բենդերում, 1926—1933 թվականներին՝ Կիրովականում, 1933 թվականից՝ Երևանում, 1935 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի և կլինիկայի վարիչ։ Եղել է ակնաբույժների համամիութենական ընկերության անդամ, ՀԽՍՀ ակնաբույժների ընկերության հիմնադիր- նախագահ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տրախոման մեզ մոտ և պայքարը նրա դեմ, Երևան, 1937:
  • Աչքի առջևի հատվածի հիվանդությունները, Երևան, 1940:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 388 CC-BY-SA-icon-80x15.png