Ափսե
Ափսե (իտալ.՝ tagliare և լատին․՝ taliāre)[1], սեղանի սպասքի տեսակ։ Սովորաբար շրջանաձև է և ծառայում է սնունդը սեղանի վրա տեղափոխելու համար։ Ափսեները հայտնվել են գդալներից և դանակներից շատ ավելի վաղ։ Առաջին ափսեները հայտնվել են նեոլիթյան դարաշրջանում։ Սկզբում ափսեները ծեփագործվում էին կավից, հետո թրծվում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ էության, ժամանակակից «ափսե» բառը նրանցից այդքան էլ մոտ չէ իմաստով, ավելի ճիշտ է ասել «տարան»։ Աստիճանաբար տարանները փոխվել են, վերածվելով խոհանոցային սպասքի, դարձել են հարթ ավելի մեծ հարմարավետության համար, իսկ գեղեցկության համար դրանք ծածկվում էին զարդանախշով, իսկ ավելի ուշ՝ փայլով։ Անտիկ Հունաստանում և Հռոմում կերամիկ սպասքի ստեղծման արվեստը հասել է իր գագաթնակետին։
Ստեղծվել է մի բաժանում, դեկորատիվ և առօյրա սպասքի միջև։ Հայտնի էին բոլոր այն տեսակները, որոնց վրա պատկերված էին աստվածների կամ հերոսների կյանքի տեսարանները։ Անագից պատրաստված սպասքն առաջին անգամ հայտնվել է Հին Հռոմում։ Թանկարժեք սպասքը պատրաստված էր արծաթից և ոսկուց։
Չինաստանում սկսել են ստեղծել ճենապակյա արտադրանք մ.թ.ա․ մոտ 600 թվականին։ Այնտեղ սովորել են ստեղծել թափանցիկ պինդ ճենապակի և դրանից պատրաստել իրեր։ 1300-ական թվականներին չինական ճենապակյա ափսեները սկսել են հայտնվել եվրոպական թագավորական պալատներում, սակայն դրանք ավելի շատ հարստության ցուցադրման համար էին, քան պարզապես որպես սպասքի տեսակ։
Եվրոպայում, միջնադարում սեղանի վրա դրված կերակուրները ընդունված էր մատուցել մեծ տարաններում։ Սկսել են ստեղծել փայտե իրեր, որոնք մեջտեղից քանդվում էին ու օգտագործվում որպես ափսեներ։ Սկզբում «ափսեները» ընդհանուր էին։ Դրանցից յուրաքանչյուր մարդ ինքն իր համար ուտելիք էր վերցնում կամ էլ նրանց համար դա անում էին ծառաները։ Նրանք՝ վերցնելով սնունդը, դնում էին հացի մեծ կտորների վրա։ Միայն աստիճանաբար, դարերի ընթացքում, կարգը փոխվել է և սպասքի այդ տեսակը սկսել են օգտագործել անհատապես։ 8-րդ դարում, Եվրոպայի թագավորական պալատներում պատրաստված սնունդը դրվում էր կաղնու սեղաններում փորագրված խորությունների մեջ, XIII դարում արիստոկրատները սնունդ էին դնում հացի կլոր կտորների վրա, և միայն XIV-XV դարերում անագից ու փայտից պատրաստված ափսեները առաջին անգամ սկսոել են օգտագործել Ֆրանսիայում։ Ունևոր տներում սեղանի սպասքը մետաղյա էր։ Առաջին ափսեները քիչ էին հիշեցնում ժամանակակից ափսեները, նրանք նույնիսկ ունեին քառանկյունի ձև։
1708 թվականին, Մեյսենումում գերմանական խեցեգործերը հայտնաբերել են չինական ճենապակու արտադրության գործընթացը, նույն ժամանակաշրջանում առաջացել է եվրոպական կավե ամանեղենը։ Շատ շուտով ի հայտ եկան կավե սպասքի եվրոպացի արտադրողներ, որոնք արտադրանք էին մատակարարում թագավորական պալատներ՝ Սաքսոնենին 1710 թվականին, Վեջվուդ՝ Անգլիայում 1759 թվականին, Կոպենհագեն 1775 թվականին և այլն։
Հին Ռուսաստանում, 11-րդ դարից սկսած, օգտագործվում է «ուտեստ» բառը։ Նրա վրա միանգամից մի քանի մարդու համար սնունդ են մատուցել։ Պատրաստված սպասքը եղել էր կավից, արծաթից, անագից, պողպատից ու փայտից։ Թագավորական սպասքը սովորաբար պատրաստվում էր ոսկուց։
Վաղուց հայտնի է ռուսական «պլոշկա» բառը, այսինքն, հարթ հատակով սպասք։
Միայն 18-րդ դարում ափսեն դարձել է անփոխարինելի սննդի օգտագործման համար։ Բայց շարունակվել է նաև ափսեի դեկորատիվ պատմությունը, ի հայտ եկան հուշանվերներ ափսեներ, որոնք չեն օգտագործվում սննդի համար, այլ միանգամայն մրցակցում են կերպարվեստի տեսակների հետ։
Ափսեների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ օգտագործման
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորը կամ ապուրային ափսեներ՝ ափսեներ ապուրների համար։
- Փոքր ափսեներ՝ «երկրորդ» տաք ուտեստների համար։
- Մանր ափսեներ
- Փոքր կարկանդակային
- Դեսերտային
- Ափսեներ, որոնց վրա դնում են գավաթներ կամ բաժակներ։
Ըստ արտադրության նյութի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կերամիկական
- Ապակե
- Ապակե-կերամիկական
- Ճենապակե
- Փայտե
- Մետաղյա
- Պլաստիկե (մեկանգամյա) օգտագործման սպասք
- Թղթե (մեկանգամյա) օգտագործման սպասք
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ափսեի պատմությունը, ափսենների հավաքածու Արխիվացված 2019-09-11 Wayback Machine (անգլ.)