Jump to content

Արտավազդ Սագոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ Սագոյան
հունվարի 16 (29), 1904[1] - հոկտեմբերի 17, 1971(1971-10-17)[1] (67 տարեկան)
ԾննդավայրԱխալցխա[1]
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Կոչումդերծովակալ[1]
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1927)[1] և Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա (1941)[1]
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Նախիմովի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Արտավազդ Արամի Սագոյան, (հունվարի 16 (29), 1904[1], Ախալցխա[1] - հոկտեմբերի 17, 1971(1971-10-17)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դերծովակալ (27․1․1951)։ Ռազմածովային գիտությունների թեկնածու (1951), դոցենտ (1956)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմածովային բարձրագույն ուսումնարանը (1927), ինչպես նաև Ռազմածովային ակադեմիան (1941)։ 1927-ից ծառայել է Կասպիական ռազմական նավատորմիղում, ապա՝ Դնեպրյան ռազմական նավատորմիղում։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ղեկավարել է Լենինգրադը պաշտպանող նավախմբերից մեկի հրետանին, մասնակցել Լենինգրադի մոտ թշնամու ջախջախմանը։ Սագոյանը ակտիվորեն մասնակցում էր Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի ափամերձ գոտում հակառակորդի ափերի ու հենակետերի արշավանքներին։ Տալլինի պաշտպանության օրերին նա ղեկավարում էր Տալլինի ամբողջ արշավանքի նավերի հրետանային պատրաստումը։ Սագոյանի ջոկատին հաջողվեց հետաձգել գերմանական ստորաբաժանումների կողմից Նարովա գետի հատումը։

Ետպատերազմյան տարիներին պատասխանատու պաշտոններ է վարել ԽՍՀՄ ռազմածովային ուժերի Գլխավոր շտաբում։ 1950-ին նշանակվել է ռազմական ակադեմիայի ավագ դասախոս։ Զորացրվել է 1959-ին։ ԽՄԿԿ անդամ 1932-ից։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Նախիմովի և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 109.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 109