Կասպիական նավատորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասպիական ռազմական նավատորմ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակնավատորմ
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ՃակատամարտերՀայրենական մեծ պատերազմ
Կարմիր դրոշի շքանշան

Կասպիական ռազմական նավատորմ (ռուս.՝ Каспийская военная флотилия), ռուսական հնագույն նավատորմ, Ռուսական կայսրության, այնուհետև՝ Խորհրդային Միության ռազմածովային ստորաբաժանում։

Ստեղծվել է Պետրոս I-ի հրամանով, Աստրախանում, 1722 թվականի նոյեմբերին։ Մասնակցել է 1722-1723 թվականների պարսկական արշավանքին, օժանդակել ռուսական զորքերին 1796 թվականին Դերբենդի ու Բաքվի ժամանակավոր գրավման և 1804-1813 թվականների ռուս-իրանական պատերազմի ժամանակ։

Հեղափոխության սկզբնավորման շրջանում կասպիական նավատորմի նավաստիները Բաքվում մասնակցել են 1903-1905 թվականների շարժումներին, 1917 թվականին՝ օժանդակեցին խորհրդային իշխանության հաստատմանը։

1918 թվականի հոկտեմբերին ստեղծված Աստրախանյան-կասպիական ռազմական նավատորմիկը 1919 թվականի հուլիսին վոլգյան ռազմական նավատորմիկի հետ միավորվելով՝ կոչվել է Վոլգա-կասպիական, որի հիմքի վրա 1920 թվականի մայիսին Բաքվում ստեղծվել է Կասպիական ռազմական նավատորմը (3 օժանդակ հածանավ, 10 ականակիր, 4 սուզանավ և այլն), որն էլ 1920 թվականի հուլիսին միավորվել է Խորհրդային Ադրբեջանի Կարմիր նավատորմի հետ (Կասպիական ռազմածովային ուժեր

1941-1945 թվականների «Հայրենական մեծ պատերազմի» տարիներին մատուցած ծառայությունների (Ստալինգրադի ճակատամարտ, Կովկասի ճակատամարտ և այլն) համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (1945

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 277