Արվիդ Պելշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արվիդ Պելշե
լատիշ․՝ Arvīds Pelše
Դիմանկար
Ծնվել էհունվարի 26 (փետրվարի 7), 1899[1]
ԾննդավայրԲաուսկե շրջան, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Մահացել էմայիսի 29, 1983(1983-05-29)[2] (84 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Latvian Socialist Soviet Republic,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
Կրոնաթեիզմ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1931)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պատմաբան և հեղափոխական
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Սովետական միլիցիայի 50-ամյակի» հոբելյանական մեդալ Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ» և Կլեմենտ Գոտվալդի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո և Լատվիայի գիտությունների ակադեմիա

Արվիդ Յանովիչ Պելշե (հունվարի 26 (փետրվարի 7), 1899[1], Բաուսկե շրջան, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 29, 1983(1983-05-29)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, պատմաբան, Լատվիական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1946), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1969-1979)։ ԽՄԿԿ անդամ 1915 թվականից։

Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1914 թվականից բանվորություն է արել Ռիգայում, ուր մտել է Լատիշական երկրամասի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին աշխատել է Վիտեբսկում, Խարկովում, Պետրոգրադում, Արխանգելսկում։ Մասնակցել է Փետրվարյան հեղափոխությանը (1917)։ Ընտրվել է Պետրոգրադի սովետի անդամ, Արխանգելսկի կուսկազմակերպության կողմից՝ ՌՍԴԲ(բ)Կ YI համագումարի պատգամավոր։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության (1917) նախապատրաստմանն ու իրականացմանը։ 1918 թվականին՝ ՎՉԿ-ի աշխատակից Մոսկվայում։ 1919 թվականին աշխատել է Խորհրդային Լատվիայում, մասնակցել Ռիգայի մոտ սպիտակլատիշների դեմ մղվող մարտերին։ 1919-1929 թվականներին կուսքաղաքացիական և դասախոսական աշխատանքներ է կատարել կարմիր բանակում և ռազմածովային նավատորմում։ 1931 թվականին ավարտել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը, 1931-1933 թվականներին՝ ասպիրանտ նույն ինստիտուտում։ 1933-1937 թվականներին աշխատել է Ղազախական ԽՍՀ Մագաջանյան, ապա՝ Չեռնոիրտիշյան սովխոզների քաղբաժնի պետ, ԽՍՀՄ սովխոզների ժողկոմատի քաղվարչության սեկտորի պետի տեղակալ։ 1937-1940 թվականներին դասախոսական աշխատանքներ է կատարել Մոսկվայում։ 1941-1959 թվականներին եղել է Լատվիայի կոնկուսի ԿԿ քարտուղար։ Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945) աշխատել է Խորհրդային Լատվիայում կուսակցական և խորհրդային կադրերի պատրաստման ասպարեզում։ 1959-1966 թվականներին եղել է Լատվիայի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար։ 1966-1983 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ-ին կից կուսակցական վերահսկողության կոմիտեի նախագահ։ ԽՄԿԿ 22-26 համագումարների պատվիրակ է։ 1961 թվականից ԽՄԿԿ ԿԿ, 1966-1983 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 2, 10 գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Հեղինակ է ԽՄԿԿ պատմությանը, ինչպես նաև Լատվիայում հեղափոխական շարժումներին նվիրված աշխատությունների։ Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 225