Արվիդ Պելշե
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Արվիդ Պելշե լատիշ․՝ Arvīds Pelše | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26 (փետրվարի 7), 1899[1] |
Ծննդավայր | Բաուսկե շրջան, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 29, 1983[2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1931) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պատմաբան և հեղափոխական |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո և Լատվիայի գիտությունների ակադեմիա |
Արվիդ Յանովիչ Պելշե (հունվարի 26 (փետրվարի 7), 1899[1], Բաուսկե շրջան, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 29, 1983[2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, պատմաբան, Լատվիական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1946), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1969-1979)։ ԽՄԿԿ անդամ 1915 թվականից։
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1914 թվականից բանվորություն է արել Ռիգայում, ուր մտել է Լատիշական երկրամասի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին աշխատել է Վիտեբսկում, Խարկովում, Պետրոգրադում, Արխանգելսկում։ Մասնակցել է Փետրվարյան հեղափոխությանը (1917)։ Ընտրվել է Պետրոգրադի սովետի անդամ, Արխանգելսկի կուսկազմակերպության կողմից՝ ՌՍԴԲ(բ)Կ YI համագումարի պատգամավոր։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության (1917) նախապատրաստմանն ու իրականացմանը։ 1918 թվականին՝ ՎՉԿ-ի աշխատակից Մոսկվայում։ 1919 թվականին աշխատել է Խորհրդային Լատվիայում, մասնակցել Ռիգայի մոտ սպիտակլատիշների դեմ մղվող մարտերին։ 1919-1929 թվականներին կուսքաղաքացիական և դասախոսական աշխատանքներ է կատարել կարմիր բանակում և ռազմածովային նավատորմում։ 1931 թվականին ավարտել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը, 1931-1933 թվականներին՝ ասպիրանտ նույն ինստիտուտում։ 1933-1937 թվականներին աշխատել է Ղազախական ԽՍՀ Մագաջանյան, ապա՝ Չեռնոիրտիշյան սովխոզների քաղբաժնի պետ, ԽՍՀՄ սովխոզների ժողկոմատի քաղվարչության սեկտորի պետի տեղակալ։ 1937-1940 թվականներին դասախոսական աշխատանքներ է կատարել Մոսկվայում։ 1941-1959 թվականներին եղել է Լատվիայի կոնկուսի ԿԿ քարտուղար։ Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945) աշխատել է Խորհրդային Լատվիայում կուսակցական և խորհրդային կադրերի պատրաստման ասպարեզում։ 1959-1966 թվականներին եղել է Լատվիայի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար։ 1966-1983 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ-ին կից կուսակցական վերահսկողության կոմիտեի նախագահ։ ԽՄԿԿ 22-26 համագումարների պատվիրակ է։ 1961 թվականից ԽՄԿԿ ԿԿ, 1966-1983 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 2, 10 գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Հեղինակ է ԽՄԿԿ պատմությանը, ինչպես նաև Լատվիայում հեղափոխական շարժումներին նվիրված աշխատությունների։ Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 225)։ ![]() |
- Փետրվարի 7 ծնունդներ
- 1899 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մայիսի 29 մահեր
- 1983 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային պետական գործիչներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- Թոքի քաղցկեղից մահացածներ
- ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ
- Լատվիայի քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 5-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- Խորհրդային պատմաբաններ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 20-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 22-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 2-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի 3-րդ գումարման պատգամավորներ
- Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսներ