Jump to content

Ալոխրուզա Թախտաջյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արոսենի Թախտաջյանիից)
Արոսենի թախտաջյանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Մեխակազգիներ (Caryophyllaceae)
Ենթաընտանիք Մեխակայիններ (Caryophylloideae)
Տրիբա Caryophylleae
Ցեղ Allochrusa
Տեսակ Արոսենի թախտաջյանի (A. takhtajanii)
Միջազգային անվանում
Allochrusa takhtajanii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Ալոխրուզա Թախտաջյանի (լատին․՝ Allochrusa takhtajanii), վարդազգիների ընտանիքի, արոսենի ցեղի ծածկասերմ թուփ կամ ծառ, որն ունի 5-7 մ բարձրություն, բրգաձև սաղարթ և բարակ ճյուղեր։ Գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։

Կեղևը կարմրամոխրավուն է, երբեմն՝ նարնջամոխրավուն, լայն էլիպսաձև ոսպնյակներով։ Բողբոջները բաց դարչնագույն են, կպչուն, թեթևակի աղվամազապատ։ 4-8 սմ երկարությամբ և 3-5 սմ լայնությամբ տերևները պարզ են, 3-4 բլթականի, եռանկյուն-էլիպսաձև, նեղ սեպաձև հիմքով, սրածայր գագաթով, հիմքի մոտ ամբողջաեզր, վերևի մասում՝ անհավասար մանր ատամնաեզր կաշվեկերպ, վերևի կողմից մուգ 360 կանաչ, փայլուն, ունի տերևակից։ 0,9 -2,0 սմ երկարությամբ տերևակոթունը ակոսավոր է և փշանման աղվամազով ծածկված։ 6-8 սմ տրամագծով ծաղկաբույլերը բարդ վահաններ են, կազմված 25-35 ծաղիկներից։ Բաժակաթերթիկները եռանկյուն են, երկար, սրածայր։ Պսակաթերթիկները երկարավուն են, սպիտակ, մազմզուկապատ, առէջները 20 հատ են, պսակաթերթիկներից երկար, սպիտակավուն փոշանոթներով։ Սերմնարանը կիսացածրադիր է և երկբնանի։ Վահաններում հավաքված են 4-12 պտուղներ, պտղակոթը կարմրադեղնավուն է, խիտ ծածկված շատ մանր ոսպնյակներով։ Պտուղները խոշոր են, գնդաձև կամ լայն տակառանման, կապտավուն խավով ծածկված։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Ուշադրության արժանի դեկորատիվ տեսակ է։

Տարածված է հարավային Կովկասում, Փոքր Ասիայում։ Հանդիպում է Հայաստանի հարավային շրջաններում, չոր, քարքարոտ լանջերում, թփուտներում, ծովի մակերևույթից 1200-2200 մ բարձրություններում[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-40 սմ բարձրությամբ, ոչ գեղձային և պարզ մազիկներով ծածկված կիսաթուփ է։ Ծաղկաբույլը աղքատացած է։ 5-5,5 (6) մմ երկարությամբ բաժակն ունի 1,5 մմ երկարությամբ ատամիկներ։ Բաժակից հազիվ դուրս ցցված պսակաթերթը սպիտակ է և թույլ գոգավոր պսակաթերթով[2]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Սուրենավան գյուղի շրջակայք)[2]։

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, կիսաանապատներում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[2]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող, Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Աճում է գյուղատնտեսական հանդակների համար ինտենսիվ յուրացվող հողերի վրա։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[2]։

Պահպանության գործողությունների չեն իրականացվում[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 360-361։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.