Արմեն Հակոբ
Արմեն Հակոբ | |
---|---|
Ծնվել է | 1969 |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Քաղաքացիություն | Եգիպտոս և ԱՄՆ |
Կրթություն | Helwan University? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Արմեն Հակոբ (իսկական անունը՝ Արմեն Գերբոյան, 1969, Կահիրե, Եգիպտոս), եգիպտահայ ժամանակակից նկարիչ և քանդակագործ, որը բնակվում է Իտալիայի Պիետրասանտայում[1]։ Հայտնի է իր աբստրակտ, մինիմալիստական քանդակներով, օգտագործում է սև գրանիտը և բազալտը որպես արտահայտման հիմնական միջոց։ Նրա հիմնական թեմաներն ուսումնասիրում են շարժման և անշարժության միջև լարվածությունը, ինչպես նաև արվեստի հավերժական ներուժը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Գերբոյանը ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ապրող հայերի ընտանիքում[3][4]։ Հին արմատներով այս երկու մշակույթների միջև մեծացած Արմենի վրա ազդել է Եգիպտոսի չոր բնապատկերը։ Նա ասել է. «Դա անապատում էր, որտեղ կարծես ոչինչ չկա, ահա թե որտեղ եմ ես սովորել տեսնել»[5][6]։
Հակոբը 13 տարեկանում եղել է Սիմոն Շահրիկյանի աշակերտը։ Ավարտել է Կահիրեի Հելվան համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը։ Ավարտելուց հետո ստացել է գիտաշխատողի օգնականի կրթաթոշակ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականին Հակոբին շնորհվել է «Prix de Rome»՝ Եգիպտոսի գեղարվեստական ստեղծագործության պետական մրցանակը։ Առաջին տարին հովանավորությամբ Հռոմում մնալուց հետո նա տեղափոխվել է Պիետրասանտա (Իտալիա), որտեղ շարունակում է ապրել և աշխատել այսօր։ 2013 թվականին նա պարգևատրվել է Իտալիայի Հանրապետության նախագահական մեդալով՝ Premio Sulmona, Rassegna Internazionale D'Arte Contemporanea[7]։
Նրա աշխատանքները ներկայացված են Եգիպտոսի ժամանակակից արվեստի թանգարանում, Վիլլա Էմփեյն/Պողոսյան հիմնադրամում (Բելգիա), Giardino di Piazza Stazione-ում Բարգեում (Իտալիա) և Coral Springs արվեստի թանգարանում (Ֆլորիդա, ԱՄՆ)։
Արմեն Հակոբը հայտնի է աբստրակտ քանդակագործությանը ասկետիկ մոտեցմամբ՝ հիմնականում օգտագործելով սև գրանիտ և բազալտ[8]։ Մինիմալիզմի մասին նա ասում է. «Պարզությունը շատ բարդ է»։ Հակոբի աշխատանքները հաճախ նկարագրվում են նաև որպես «Կոնտրաստային արվեստ», որտեղ հանդիպում են ժամանակակիցն ու հինը, նրա գեղարվեստական ներկայությունը բխում է նրա միջմշակութային փիլիսոփայությունից[9]։ «Հինն ու ժամանակակիցը կարող են շատ տարբեր թվալ, բայց ես կարծում եմ, որ էությունը նույնն է»,- ասել է նա Art Plural: Voices of Contemporary Art-ում (2014)[10]։
«Հպում» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հպում» շարքը բաղկացած է քանդակներից, որոնք ակտիվանում են դիտողի հպումից՝ ստիպելով դրանք օրորվել կամ ճոճվել։ Հակոբը դիտողին հրավիրում է տեսողական դիտարկումից անցնել ֆիզիկական փոխազդեցության՝ մերժելով արվեստի սրբությունը[1]։
«Սուֆիկ» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս շարքի վերնագիրը վերաբերում է սուֆիզմին, պարզ աղոթքի կյանքին, որն արտացոլում է Հակոբի սեփական մեդիտացիոն գործընթացը[11]։ Հետապնդելով մեկ կենտրոնական ձև, որը հավասարակշռում է անդորրն ու շարժումը, նա նաև քանդակել է այս աշխատանքները, որպեսզի նրանք փոքր հպումից ճոճվեն, բայց թվան ամուր և անշարժ[12]։
«Անդրժամանակակից»
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Հակոբն օգտագործել է «անդրժամանակակից» տերմինը՝ նկարագրելու արվեստում անցյալի և ապագայի միջև լարվածությունը, որն այսօր կոչվում է ժամանակակից։ «Ժամանակակիցը» մշտապես փոփոխվող տերմին է, քանի որ այն, ինչ այժմ համարվում է հնագույն, ժամանակին ժամանակակից է եղել։ Այսպիսով, Հակոբը խառնում է «հնագույնը» և «ժամանակակիցը»՝ քանդակելով դիմացկուն քար՝ առանց ներկային ակնհայտ հղումների՝ ստեղծելով դասակարգումը մերժող վերջնական աշխատանք[13]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2000/2001 - Prix de Rome
- 2010 - Ումբերտո Մաստրոյանիի միջազգային մրցանակ
- 2013 - Premio Sulmona, Rassegna Internazionale D'Arte Contemporanea՝ Իտալիայի Հանրապետության նախագահական մեդալ[14]
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասուանի բացօթյա թանգարան, Եգիպտոս[15]
- Բոցետտիի թանգարան, Պիետրասանտա, Իտալիա[16]
- Coral Springs Art Museum, Ֆլորիդա, ԱՄՆ[17]
- Եգիպտոսի ժամանակակից արվեստի թանգարան[18]
- Մաթաֆ Արաբի ժամանակակից արվեստի թանգարան, Կատար[19]
- Վիլլա Էմփեյն/Պողոսյան հիմնադրամ, Բելգիա[20]
- Barjeel Art Foundation, Շարժա[21]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «contemporary artist | Armen Agop: biography». www.armenagop.com.
- ↑ «Armen Agop». Art Plural Gallery.
- ↑ «Art World Forum: Armen Agop». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Armen Agop Guerboyan». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Egyptian Artists You Need to Know». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Fine Art Asia 2011». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ El Adawi, Reham (2013 թ․ նոյեմբեր). «Romancing the stone». Al-Ahram Weekly.
- ↑ «Armen Agop». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Armen Agop - 10 Artworks, Bio & Shows on Artsy». www.artsy.net.
- ↑ Peppiatt, Michael (2014). Art Plural: Voices of Contemporary Art. Fairport, NY: Gatehouse Publishing. ISBN 978-9810784089.
- ↑ «Armen Agop». Sculpture Magazine. 2018 թ․ սեպտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Undercurrent: Contemporary Egyptian Art» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Exhibition of new works by Egyptian artist Armen Agop». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ «Armen Agop». www.artprize.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Nawar, Ahmad. «Aswan International Sculpture Symposium» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «AGOP Armen, Artisti in Collezione | Museo dei Bozzetti». www.museodeibozzetti.it. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Coral Springs Museum of Art | Coral Springs, FL». www.coralsprings.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Recognizing Local Art». EgyptToday. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Exhibition of new works by Egyptian artist Armen Agop». ArtDaily. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Jardins en fête». Villa Empain – Fondation Boghossian (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Armen Agop». Barjeel Art Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 23-ին.
|