Խմբագիրներն են եղել Մկրտիչ Խրիմյան և Մ. Անանյան։ Լուսաբանել է եկեղեցական կյանքի. Հայաստանի պատմության, կրթության, բարոյական դաստիարակության խնդիրներ։ Մեծ տեղ է հատկացրել հայ մշակույթի գործիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի և այլոց կյանքին ու գործունեությանը, նշել նրանց դերը և ներդրումը հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում։ Հրապարակել է հոդվածներ հայկական կենտրոնացված ուժեղ պետության ստեղծողների մասին, որով նպաստել է հայերի ազգային ինքնագիտակցության զարթոնքին։ Սկզբնական շրջանում հիմնականում լուսավորական ուղղություն ունեցող թերթը 1860 թվականից քարոզել է ազգային-ազատագրական գաղափարներ, դարձել Արևմտյան Հայաստանի գավառների ժողովրդավար մտավորականության հայացքների արտահայտիչ, պայքարել Ազգային սահմանադրության իրականացման համար։ «Արծվի Վասպուրական»-ի հետ համագործակցել են Գ. Սրվանձտյանը, Ա. Թոխմախյանը, Ա. Գրիգորյանը, Ա. Բժշկյանը, Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը) և ուրիշներ։
«Արծվի Վասպուրականը» լույս է տեսել գրաբարախառն աշխարհաբարով[1][2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 73)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։