Արդեններ (ֆր.՝ Ardennes, Ardenne, հոլ.՝ և լյուքս.՝ Ardennen, լատին․՝ Arduenna Silva), բարձրություն Բելգիայի հարավում, մասամբ Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում։ Հռենոսյան թերթաքարային լեռների վերջավորությունն է։ Միջին բարձրությունը 400 մ է, առավելագույնը՝ 694 մ, (Բոտրանժ լեռ)։ Կազմված է թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից։ Արդենների հյուսիսային լանջերն անտառազուրկ են, հարավում կան պտղատու այգիներ, հանդիպում են կեչու, եղևնու և կաղնու անտառներ։ Կան քարածխի և երկաթի հանքեր, հանքային աղբյուրներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 8)։