Սինյալ դը Բոտրաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սինյալ դը Բոտրաժ
Waimes - la Butte Baltia - monument 2016.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Belgium (civil).svg Բելգիա
Վարչատարածքային միավորԼիեժ
Աշխարհագրական
տեղադրություն
High Fens?
ԼեռնաշղթաArdenne?
Մասն էԱրդեններ
Բարձրությունը ծովի մակարդակից694,24 մետր
Կոորդինատներ: 50°30′6.0012000999915″ հս․ լ. 6°5′35.001600099999″ ավ. ե. / 50.501667000027772758° հս․. լ. 6.09305600002777759° ավ. ե. / 50.501667000027772758; 6.09305600002777759

Սինյալ դը Բոտրաժ (ֆր.՝ Signal de Botrange), Բելգիայի ամենաբարձր կետը, որի բարձրությունը ծովի մակարդակից 694 մետր է: Գտնվում է երկրի արևելյան հատվածում, High Fens արգելավայրում, Լիեժ նահանգում[1]:

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Signal de Botrange - panoramio.jpg

Գտնվելու վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինյալ դը Բոտրաժը գտնվում է Բելգիայի արևելյան մասում, Լիեժ նահանգում, Գերմանիայի սահմանից 10 կիլոմետր արևելք: Գագաթը մատչելի է, այնտեղով անցնում է N676 Ռյու դը Բոտրանժ ավտոմայրուղին[2]: Սինյալ դը Բոտրաժը ծովի մակարդակից բարձր է 694 մետր և այն ոչ միայն Բելգիայի ամենաբարձր կետն է, այլ նաև Բենիլյուքսի: Սինյալ դը Բոտրաժը հանդիսանում է High Fens արգելոցի մի մասը[1][2]:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը, որում գտնվում է բարձրունքը, ենթարկվում է ավելի ուժեղ քամիների ազդեցությանը, քան Բելգիայի մնացյալ տարածքը: Սինյալ դը Բոտրանժի միջին և նվազագույն օդի ջերմաստիճանը սովորաբար ավելի ցածր է, քան Բելգիայի ցանկացած այլ վայրում, չնայած (-25.6 ° C) նվազագույն ջերմաստիճանն ավելի բարձր է, քան երկրի բացարձակ ռեկորդը (-30.1 ° C), որը դիտվել է Ռոֆշոր քաղաքում: Ձմռանը ջերմաստիճանը չի գերազանցում 0 °C-ին։ Ամռանը առավելագույն ջերմաստիճանը հազվադեպ է բարձրանում 30 °C-ից։

Սինյալ դը Բոտրանժի տեղումների քանակը տարեկան կազմում է 1450 մմ, ինչն ավելի բարձր է, քան Բելգիայի այլ շրջաններում ավելի բարձր է: Ձմեռային ժամանակաշրջանը սովորաբար տևում է մոտ 130 օր: Տեղումները կարող են լինել տարեկան 200 օր, իսկ ձյունը կարող է տևել մինչև 35 օր: Ձյան ծածկույթի առավելագույն հաստությունը գրանցվել է 1953 թվականի փետրվարի 9-ին` 115 մմ:

Ձմռանը Սինյալ դը Բոտրանժը դառնում է ավանդական դահուկավազքի ժամանցատեղ[3].:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Waimes - la Butte Baltia - monument 2016.jpg

1923 թվականին Սինյալ դը Բոտրանժի վերևում կառուցվել է Բալթիա աշտարակը, որի բարձրությունը 6 մետր է, իսկ 1934 թվականին կառուցվել է 24 մետր բարձրություն ունեցող հաղորդակցական աշտարակ, ինչը թույլ է տալիս Սինյալ դը Բոտրանժի բարձրությունը հասնի ծովի մակարդակից 718 մ բարձրության:

Մի քանի տասնամյակներ շարունակ Սինյալ դը Բոտրանժի վերևի հատվածում տեղակայված է եղել օդերևութաբանական կայանը։ 1999 թվականին այն փոխարինվել է Բելգիայի Թագավորական օդերևութաբանական համալսարանի ավտոմատ կայանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Signal de Botrange, Belgium» (անգլերեն)։ peakbagger.com։ Վերցված է 2016-11-18 
  2. Rachel Crolla, Carl McKeating Europe's High Points: Getting to the top in 50 countries. — Cicerone Press Limited, 2014. — 256 с. — ISBN 1849659605, 9781849659604
  3. «Ski Botrange» (անգլերեն)։ ski-botrange.be։ Վերցված է 2016-11-19