Հռենոսյան թերթաքարային լեռներ, գերմ.՝ Rheinisches Schiefergebirge, գտնվում է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում (մասամբ նաև Բելգիայում, Ֆրանսիայում և Լյուքսեմբուրգում), ձգվում է Հռենոսի միջին հոսանքի ափերով։ Երկարությունը մոտ 400 կմ է, բարձրությունը՝ մինչև 880 մ (Գրոսեր Ֆելդբերգ լեռ)։ Կազմված է թերթաքարերից, քվարցիտներից և այլն։
Հռենոս, Մոգել, Լահ, Նաէ և այլ գետերի խոր, տեղ-տեղ կիրճաձև հովիտներով մասնատված առանձին զանգվածներ ունեն գագաթային հարթ մակերևույթներ, որոնց վրա բարձրանում են հրաբխային կոներ, մաարներ կրող 300— 400 մ բարձրության լեռնաշղթաներ։ Լանջերը ծածկված են անտառներով։ Հռենոսյան թերթաքարային լեռների հյուսիսում է Ռուրի ածխային ավազանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 595)։