Արագիլներ (նկար, Խելմոնսկի)
Արագիլներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յուզեֆ Խելմոնսկի |
տարի | 1900 |
բարձրություն | 150,7 ± 0,1 սանտիմետր |
լայնություն | 198,3 ± 0,1 սանտիմետր |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Վարշավայի ազգային թանգարան |
հավաքածու | Վարշավայի ազգային թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Արագիլներ» (լեհ.՝ Bociany), լեհ նկարիչ-ռեալիստ Յուզեֆ Խելմոնսկու նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1900 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 150 × 198 սմ։
Այսօր «Արագիլներ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Վարշավայի ազգային թանգարան (Վարշավա, Լեհաստան)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արագիլներ» ստեղծագործությունը Յուզեֆ Խելմոնսկին նկարել է Մյունխենից հայրենիք՝ Լեհաստանի Մազովյան վոյեվոդության Կուկլովկա գյուղ վերադառնալուց հետո։ Այդ ժամանակահատվածում հեղինակը շատ կտավներ է վրձնել՝ պատկերելով տեղի աշխատավոր գյուղացիներին, դաշտեր և վայրի թռչուններ[2]։
Առաջին անգամ կտավը հանրությանը ցուցադրվել է Վարշավայի Զաչետա պատկերասրահում (լեհ.՝ Zachęta Narodowa Galeria Sztuki) 1901 թվականին՝ կտավը ստեղծելուց մեկ տարի անց։ Քննադատները բարձր գնահատեցին նկարը՝ նշելով, որ հեղինակին հաջողվել է տեղի յուրօրինակ մթնոլորտը հաղորդել[3]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է ամառային կեսօր։ Մաճկալը, դադարեցնելով հերկը, նստել է ծաղկած կանաչ մարգագետնին՝ ձեռքին փոքրիկ կաթսա և գդալ։ Նրա կողքին տղա է կանգնած։ Հնարավոր է, նա հողագործի որդին է, որը կերակուր է բերել դաշտում աշխատող հորը։ Երկուսի հայացքն էլ հառած է վերև․ երկնքում արագիլների խումբ է թռչում։ Հետին պլանում, աջ կողմում հերկած հողն է երևում՝ լծկան եզներով։ Ձախ կողմում գյուղական հյուղակներն են՝ հարդից տանիքներով, բարդի և դրա կատարին՝ արագիլի բույն։
Յուզեֆ Խելմոնսկին նկարը ստեղծել է ռեալիզմի ոճով՝ ցույց տալով ամենօրյա կյանքը, որը նույնիսկ, որոշ մարդկանց մոտ կարող է տգեղ դիտվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://cyfrowe.mnw.art.pl/en/catalog/510861
- ↑ Justyna Lubas-Wałęcka. — Gazeta Wyborcza«Bociany». www.isztuka.edu.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ Leszek Lubicki. — ISZTUKA«Józef Chełmoński „Bociany"». www.niezlasztuka.net (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.