Արա Դեղտրիկյան
Արա Ալֆրեդի Դեղտրիկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 14, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց (1982) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան, ասմունքող և հաղորդավար |
Պարգևներ և մրցանակներ | |
Արա Ալֆրեդի Դեղտրիկյան (փետրվարի 14, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հաղորդավար, ասմունքող, Հայաստանի վաստակավոր արտիստ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Դեղտրիկյանը ծնվել է 1965 թվականի փետրվարի 14-ին, Երևանում։ 1982 թվականին ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին։ 1987 թվականից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1991-1992 թվականներին աշխատել է «Թատրոն 13»-ում, որի հետ մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որտեղ «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի։ 1992-1997 թվականներին բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում։ 1994-1997 թվականներին աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում։ Այդ ժամանակահատվածում համագործակցել է «Գոյ» թատրոնի հետ։ 1994 թվականին հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատում է մինչ օրս
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։ Ունեն աղջիկ[2]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թվականին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի՝ Ֆ. Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պինյոն) ներկայացման մեջ դերակատարման համար։
- 2007 թվականին արժանացել է «Արտիստ» թատերական մրցանակի՝ Ա. Չեխովի «Արջը» (Լոմով) և «Առաջարկություն» (Սմիռնով) ներկայացումների մեջ որպես գլխավոր դերի լավագույն կատարող։
- 2010 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։
Դերեր ներկայացումներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացում | Դեր |
---|---|
«Բարի գալուստ» | Ազատ |
Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» | Պաղդասար |
«Ատամնաբույժն արևելյան» | Մարգար |
«Շողոքորթն» | Արշակ |
Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն» | Ժևակին |
Աղասի Այվազյան «Չարենցի ուղղիչ տունը» | Միշա |
Տուրրինիի «Առնետաորսը» | Տղա |
Բրանդոյի «Չարլեի մորաքույրը» | (Մորաքույր, Լենդրուշ) |
Նիկոլայիյի «Սեր մինչ ի մահ» | |
Գրիգոր Խանջյանի «Ինձնից պրծում չկա» | Վարդգես |
Վիլիամ Շեքսպիրի «Մակբեթ» | Մակբեթ |
Գագիկ Սարգսյանի «Կարմիր կիրակիի զինվորը» | Զորավար Անդրանիկ |
Ժորես Անանյանի «Մեր տան տերերը» | Հայրո |
«Ատամնաբույժն արևելյան» | Մարգար |
«Էսպես մինչև ե՞րբ» | Թորգոմ |
«Սեր, մինչ ի մահ» | Բրունո |
«Չորս պատճառ ամուսնության համար» | Հեռման |
«Ձեր աստվածը փողն է» | Բռիլիանտով |
«Ընթրիք հիմարի հետ» | Պինյոն |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2000 թվականից նկարահանվել է հեռուստաթատրոնում` «Անթրապոլոգիա», «Welcome papa», «Անառակ որդու վերադարձը» և հայ-ամերիկյան «Այստեղ» ֆիլմերում։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կրկնօրինակել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր։ Նկարահանվել է հեռուստասերիալներում` «Դժբախտ երջանկություն», «Ներիր ինձ», «Սադրանք», «Վեր կաց ու քայլիր», «Նռան հատիկ»։ 2011-2012 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Ռետրո 22:30» երաժշտական հաղորդումը։ Որպես ժյուրիի անդամ հանդես է եկել մի շարք նախագծերում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արա Դեղտրիկյանի 50-ամյակը նշել են Հ. Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի բեմադրությամբ «Ինձնից պրծում չկա» ներկայացումը խաղալուց հետո, հաջորդել է պաշտոնական արարողություն[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արա Դեղտրիկյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Պատգամավորի ամուսին լինելը դժվար չէ. Արա Դեղտրիկյան
- ↑ Արա Դեղտրիկյանը նշում է ծննդյան 50-ամյակը(չաշխատող հղում)