Ատան
Ատան (Արծրունի) Սիր Ատան | |||
| |||
---|---|---|---|
1210 - 1220[1] | |||
| |||
1214 - 1220[1]/1221 | |||
Հաջորդող | Կոստանդին պայլ | ||
| |||
1191 - 1221 | |||
| |||
1219 - 1221 | |||
Մասնագիտություն՝ | գահի խնամակալ և գերիշխան | ||
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
Ծննդյան օր | 12-րդ դար | ||
Ծննդավայր | Բաղրաս | ||
Վախճանի օր | 1220 | ||
Վախճանի վայր | Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն | ||
Դինաստիա | Արծրունիներ | ||
Քաղաքացիություն | Կիլիկիայի Հայկական Իշխանություն և Կիլիկիայի Հայկական Թագավորություն | ||
Զավակներ | Կիռ Վարդ |
Սիր Ատան (անգլ.՝ Adam of Gastin, ֆր.՝ Adam de Gastone, Senescalcus[2], 12-րդ դար, Բաղրաս - 1220, Սիս, Կիլիկիայի Հայկական Թագավորություն), Կիլիկիայի պայլ (1214-1220[1]/1221) և Կիլիկիայի սենեսկալ (1210-1219)[1], Բաղրասի և Մանիոնի իշխան (պարոն և տէր Պաղրասայ[3]):
Սերվում էր Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի թագավորի որդի Ատոմից[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատանը դավանությամբ եղել է հունադավան (հոռոմ)։ 1199 թվականին ներկա է գտնվել Լևոն Բ-ի թագադրության հանդեսին[3]։ Լևոն Բ արքայի արքունիքում վարել է Կիլիկիայի սենեսկալի (1210-1219)[1] գործակալությունը[5]։ 1219 թվականին Կոստանդին պայլի հետ միասին նշանակվել է Լևոն Բ-ի դստեր՝ Զաբելի խնամակալ։ Հետագայում խարդախությամբ ցանկացել է խլել գահը, բայց մի քանի օր հետո սպանվել է Սիս քաղաքում, Հաշիշինների ձեռքով։
Հիշատակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնաղբյուրներում Բաղրասի (Պաղրաս) տեր Ատանը հիշատակվում է նաև Սիր Ատան, Սիր Ադան կամ Ադամ անվանաձևերով։ Միքայել Ասորին նրան հույն է համարում՝ «Սիր Ատանն, որ էր ազգաւ Հոռոմ»[6]։ Կիրակոս Գանձակեցին գրում է՝ «սիր Ատանն, որ էր հոռոմ դաւանութեամբ»[7]։
Տիրույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատանը ընդարձակ կալվածքներ է ունեցել Կիլիկիայում[8]։ Եղել Լևոն Բ-ի ավատական իշխաններից մեկը[8]։ Սմբատ Սպարապետը Սիր Ատանի բուն տիրույթը համարում էր Արևմտյան (Քարուտ) Կիլիկիայի ծովափնյա լայնատարած այն գավառը, որը հայտնի էր «աշխարհ Սիրատնայ» անվանումով․
«զմեծ իշխանն Սիրատան, որ էր տէր բազում բերդից և գաւառաց, ի Սելեւկիոյ մինչեւ մերձ ի Կալօնօրօս, որ անուամբ նորա կոչի մինչեւ ցայսօր՝ աշխարհ Սիրատնայ։»[5]
Գրիգոր Բար-Հեբրեոս պատմիչը նրա լայնածավալ տիրույթների մասին գրում է․
«Սիր Ադան պայլ (Sira Dan Pali)` ծովափնյա բերդերի տեր։»[9]
Ատան իշխանը Լևոն Բ արքայի շնորհած առևտրական և հողակալվածքային արտոնագրերում բազմաթիվ անգամ ստորագրել է «Ադամ Գաստոնի տեր»՝ ավելացնելով արքունիքում վարած սենեսկալի իր պաշտոնը (Adam de Gastone, Senescalcus)[10]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Լեւոն Մեծագործ», Ղևոնդ Ալիշան, Դրուագ Ե, Պաշտօնեայք եւ Ձիաւորք․
- ↑ * «Le tresor des chartes d'Armenie ou Cartulaire de la Chancellerie royale des Roupeniens», Վիկտոր Լանգլուա, Վենետիկ, 1863, Էջ 116, 123, 125, 126․
- ↑ 3,0 3,1 «Տարեգիրք Սմբատայ Սպարապետի», ծանոթ․՝ Կարապետ Շահնազարյանի, Փարիզ, 1859, էջ 111
- ↑ «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 313-315․
- ↑ 5,0 5,1 «Սմբատայ սպարապետի Տարեգիրք», Վենետիկ, 1956, էջ 222․
- ↑ «Ժամանակագրութիւն», Միխայել Ասորի, Երուսաղեմ, 1871, էջ 515․
- ↑ «Պատմութիւն Հայոց», Կիրակոս Գանձակեցի, Երևան, 1961, էջ 187․
- ↑ 8,0 8,1 «Հայապատում՝ Պատմութիւն հայոց», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901, հատոր Բ, էջ 460
- ↑ «The Chronography of Gregory ABu'l Faraj», Էջ 376․
- ↑ * «Le tresor des chartes d'Armenie ou Cartulaire de la Chancellerie royale des Roupeniens», Վիկտոր Լանգլուա, Վենետիկ, 1863, Էջ 116, 123, 125, 126․
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ., Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 252․
- «Տարեգիրք Սմբատայ Սպարապետի», ծանոթ․՝ Կարապետ Շահնազարյանի, Փարիզ, 1859, էջ 111․
- «Վահրամայ Րաբունւոյ ոտանաւոր պատմութիւն Ռուբենեանց», ծանոթ․՝ Կարապետ Շահնազարյանի, Փարիզ, 1859, Էջ 217․
- «Հայապատում՝ Պատմութիւն հայոց», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1901, հատոր Բ, էջ 460․
- «Լեւոն Մեծագործ», Ղևոնդ Ալիշան, Դրուագ Ե, Պաշտօնեայք եւ Ձիաւորք․
- «Կիլիկյան Հայաստանի բերդատեր իշխանները XII դարի վերջին և XIII դարի սկզբին», Հ․Մ․ Արշամյան, ԲԵՀ 3 (84), Երևան 1994 թ., էջ 50, 52-53 Արխիվացված 2019-12-03 Wayback Machine
- «Ժամանակագրութիւն», Միքայել Ասորի, Երուսաղեմ, 1871, էջ 515․
- «Պատմութիւն Հայոց», Կիրակոս Գանձակեցի, Երևան, 1961, էջ 187․
- «Սիսուան», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1885, էջ 313-315․
- «Սմբատայ սպարապետի Տարեգիրք», Վենետիկ, 1956, էջ 222․
- «The Chronography of Gregory ABu'l Faraj», Էջ 376․
- «Le tresor des chartes d'Armenie ou Cartulaire de la Chancellerie royale des Roupeniens», Վիկտոր Լանգլուա, Վենետիկ, 1863, Էջ 116, 123, 125, 126․