Բաղրաս (բերդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Բաղրաս
Պաղրաս
Baghras2.jpg
Տեսակդղյակ և հնագիտական հուշարձան
ԵրկիրFlag of Turkey.svg Թուրքիա
Ճարտարապետական ոճԲյուզանդական ճարտարապետություն
Կապված անձինքԹորոս Բ, Սալահեդդին, Լևոն Բ, Բայբարս, Շահսուվար
Կոորդինատներ: 36°23′53.000000101596″ հս․ լ. 36°13′12.000000099996″ ավ. ե. / 36.39805555558377392° հս․. լ. 36.22000000002777398° ավ. ե. / 36.39805555558377392; 36.22000000002777398
Bagras Castle Վիքիպահեստում

Բաղրաս (անգլ.՝ Baghrās, հունարեն՝ Πάγρας, լատ.՝ Pagrius, Bagras) նաև՝ Բագարաս, Բագրաս, Բուղրաս, Պագարաս, Պախրազ, Պախրաս, Պաղրաս, բերդ Կիլիկիայի հարավ-արևելյան մասում, Ամանոսի լեռների հարավային հատվածի նույնանուն լեռնանցքի մոտ[1], Ասորվոց դռան մոտակայքում, Անտիոքի գավառում[2], Օրոնտես գետի Սվեդիա վտակի ափին, Տրապեզ լեռան մոտ:

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույների կողմից կոչվել է παγρα, արաբների կողմից՝ Բաղրաս (Baγrās): Հայ պատմիչները հիշատակում են նաև Պաղրաս ձևով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնվել է անտիկ ժամանակներում[3]։ Օմայան խալիֆայության ժամանակաշրջանում Բաղրասը ծաղկուն վիճակում է եղել: Խաչակրաց արշավանքների ժամանակ գրավվել է խաչակիրների կողմից: 12-րդ դարում Անտիոքի խաչակիր ասպետներից ազատագրել ու սահմանապահ բերդ է դարձրել Կիլիկիայի Հայոց իշխանապետ Թորոս Բ[4]։ 1189 թվականի սեպտեմբերին պաշարվել ու գրավվել է Եգիպտոսի սուլթան Սալահեդդինի կողմից[5], որը քանդում է բերդի պարիսպները: Սուլթանի հեռանալուց հետո Լևոն Բ1191 թվականին գրավում է բերդը Դարպսակի հետ միասին և մինչև 1193 թվականը վերականգնում պարիսպները[6]: Ձորալանջի դժվարամատույց լեռան վրա կառուցված, ամրակուռ ու բարձր պարիսպներով շրջափակված բերդը, մոտակա Դարպսակ բերդի հետ, պաշտպանական կարևոր նշանակություն է ունեցել Ամանոսյան լեռներում (հսկել է Ասորվոց դուռը և պետության հարավ–արևելյան սահմանները)[7]։ Անտիոքի անկումից հետո, 1268 թվականի մայիսի 27-ին Բաղրասը գրավում է Բայբարս եգիպտական սուլթանը[8]: 1280 թվականին այն գրավում են մոնղոլները, բայց շուտով թողնում են: Հետագա շրջանում Բաղրասը չի հիշատակվում մինչև 1407 թվականը (ըստ Ալիշանի՝ 1371), երբ ասպատակության է ենթարկվում զուլկադրյան ցեղի առաջնորդներից մեկի՝ Շահսուվարի կողմից: 14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին Բաղրասը դեռ կանգուն է եղել[9]: 16-րդ դարում նվաճել են օսմանյան թուրքերը։ Օսմանյան թուրքերի տիրապետության շրջանում Բաղրասը ավերակ բերդի մոտ գտնվող համանուն ավանը մտնում էր Բեյլանի գավառակի մեջ, Բեյլանից ոչ շատ հեռու:

20-րդ դարի սկզբին բերդի ավերակներից ոչ հեռու հայաբնակ Բեյլան (թուրք.՝ Պեյլան՝ կիրճ, կապան) գյուղաքաղաքն էր՝ նույնանուն գավառակի կենտրոնը։ Բեյլանի հայ բնակիչները (շուրջ 2000 շունչ) տեղահանվեցին 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, որոնց զգալի մասը զոհվեց գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապաստանեցին արաբական երկրներում։

Բաղրասը ոմանք սխալմամբ նույնացնում են Կաստուն (Գաստոն) բերդի հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 104 CC-BY-SA-icon-80x15.png