Jump to content

Ավստրալիայի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրալիական միության զինանշան
Մանրամասնություններ
ԿրիչԵղիսաբեթ II
Հաստատված1912
ՍաղավարտակալՀամագործակցության Աստղ
ՍաղավարտԼազուր և Ոսկի
ՎահանՎերին կեսում՝ ձախից աջ, ներկայացված են նահանգների զինանշանները՝ Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա և Քուինսլենդ։ Ստորին հատվածում՝ ձախից աջ՝ Հարավային Ավստրալիա, Արևմտյան Ավստրալիա և Թասմանիա։
ՎահանաբռնիչներՄեծ շեկ կենգուրու և Էմու
ԿարգախոսAdvance Australia (Առաջ Ավստրալիա կամ բառացի՝ Կատարելագործվի՛ր Ավստրալիա)
Այլ տարրերԱկացիա

Ավստրալիայի զինանշանը համարվում է պետության պաշտոնական խորհրդանիշը։ Զինանշանը երկրին ընծայվել է Էդուարդ VII արքայի կողմից 1908 թվականի մայիսի 7-ին, իսկ ներկայիս զինանշանի տարբերակն ընծայվել է Ջորջ V արքայի կողմից 1912 թվականի սեպտեմբերի 19-ին, չնայած 1908 թվականի տարբերակը որոշ դեպքերում օգտագործվեց մինչև 1966 թվականը։ Այսպես՝ «հին» զինանշանն օգտագործվում էր 6 պենս արժողությամբ դրամների վրա։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի զինանշանը հանդիսանում է ավստրալիական պետոթյան խոհրդանիշը։ Վերին կեսում՝ ձախից աջ, ներկայացված են նահանգների զինանշանները՝ Նոր Հարավային Ուելս, Վիկտորիա և Քուինսլենդ։ Ստորին հատվածում՝ ձախից աջ՝ Հարավային Ավստրալիա, Արևմտյան Ավստրալիա և Թասմանիա[1]։

Նահանգ Զինանշան Նկարագրություն
Նոր Հարավային Ուելս Սուրբ Գեորգի խաչը՝ առյուծով
և աստղեր
Վիկտորիա Կայսերական թագ և Հարավային Խաչ
Քուինսլենդ կապույտ Մալթյան խաչ և թագ
Հարավային Ավստրալիա ավստրալիական սուլող կաչաղակ
Արևմտյան Ավստրալիա սև կարապ
Թասմանիա կարմիր քայլող առյուծ

Վահանի վերևում՝ ժապավենից վեր, տեղադրված է 7-աթև Համագործակցության աստղը (Դաշնության աստղ)` պարուրված լազուրով և ոսկով։ Աստղի 6 ճառագայթները ներկայացնում են 6 նահանգները, իսկ յոթերորդը՝ տարածքի և Ավստրալիայի ամբողջությունը։

Կենգուրուն և Էմուն, որոնց պահում են վահանը, հանդիսանում են երկրի ոչ պաշտոնական խորհրդանիշները։ Այս փաստի ճանաչելիությանը նրանք պարտավոր են ավստրալիական ֆաունայի ներկայացուցիչ լինելու հանգամանքով, որոնք հանդիպում են միայն այս մայրցամաքում, և նրանց ընտրել են հենց նրա համար, որ «բնիկ» ավստրալիական կենդանիներ են, որոնք էլ միասին պահում են վահանը։ Հաճախ պնդում են, որ այս կենդանիներն ընտրվել են նրա համար, որ չեն կարող հետ շարժվել, միայն առաջ. հենց դա էլ առաջընթացն է։ Իրականում երկու կենդանիներն էլ կարող են հետ շարժվել, ուղղակի հազվադեպ են անում այդպես։ Հետին պլանում պսակ է՝ պաշտոնական ազգային ծաղկային խորհրդանիշը, բայց կենսաբանական տեսակը անորոշ է[2]։ Զինանշանի ստորին հատվածում պատկերված է թղթագլան, որի վրա գրված է ազգի անվանումը։ Հյուսված պսակից առանձնացված է Արքայական շքանշանի վրա պատկերված պաշտոնական դիզային մի մասը, որն էլ զինանշանի դիզային մի մասն է։

Գերբագիտության տեսանկությունից զինանշանն իրենից ներկայացնում է արծաթե կողմերով վեցամաս վահան՝ շրջապատված 14 սև խաչերով։ Վահանի վեցամաս բաժանումը նշանակում է Ավստրալիայի վարչական բաժանումը. յուրաքանչյուր մասում ներկայացված է ավստրալիական 6 նահանգներից մեկի՝ Նոր Հարավային Ուելսի, Վիկտորիայի, Քուինսլենդի, Հարավային Ավստրալիայի, Արևմտյան Ավստրալիայի և Թասմանիայի խորհրդանիշները։ Ոսկելազուր ժապավենի վերևում վահանը պսակված է ոսկե յոթնաթև «Համագործակցության աստղով»։ Վահանը պահում են դիմադարձ կանգնած կենգուրուն և էմուն՝ բնական գույներով։ Հիմքը, կարգախոսը և հետնաֆոնին տեղադրված ծաղկող ակացիան զինանշանի պաշտոնական մաս չեն կազում և ներառված չեն նկարագրության մեջ։

Բոումենի 1806 թվականի դրոշը պատկերում է Էմու և Կենգուրու
1908 թվականի զինանշան

Ավտրալական դաշնության ստեղծման հայտարարումից հետո 1908 թվականի մայիսի 7-ին Էդուարդ VII արքան հաստատեց Ավստրալիայի պաշտոնական զինանշանի առաջին դիզայնը[3]։ Այս գերբի օրիգինալ դիզայնը ստեղծվել է 1805 թվականի Բոումենի կեղմից։ Նա նկարեց զինանշանը՝ նրա վրա պատկերելով վահան։ Վահանի վրա տեղադրված էին վարդ, երեքնուկ և տատասկափուշ։ Ներքևում վահանը պահում էին կենգուրուն և էմուն[4][Ն 1]:

1908 թվականի զինանշանը կազմված էր կենտրոնի վահանից, 7 աստղերից, պսակից և Կենգուրուից ու Էմուից, որոնք պահում էին վահանը, և այս ամենը կանաչ խոտի ֆոնին՝ «Advance Australia» կարգախոսով։ Կենգուրուի, էմուի և «Advance Australia» կարգախոսի ընտրությունն իրար հետ կապված էին խորհրդանշորեն։ Սուրբ Գեորգիի կարմիր խաչով վահանը սպիտակ ֆոնին էր՝ խաչից դուրս կապույտ գույնով, որը բաղկացած էր 6 նշաններից։ Սպիտակ գույնի վրա կարմիրի օգնությամբ ներկայացված էին Ավստրալիայի 6 նահագները։ Շոտլանդական հայրենասիրական միությունը հոռետեսորեն էր տրամադրված՝ նշելով, որ զինանշանը պետք է ցույց տա Միության դրոշը և ներկայացնի բրիտանացի և իռլանդացի վերաբնակիչներին։ Այս զինանշանն օգտագործվեց կառավարության կողմից և հայտնվեց վեցպենսանոց դրամի վրա 1910-1963 թվականներին, և երեքպենսանոցի, շիլլինիգի և ֆլորինի վրա՝ 1910-1936 թվականներին։

1908 թվականին ստեղծված զինանշանը վերափոխվեց 1911 թվականին և 1912 թվականի սեպտեմբերի 19-ին պաշտոնապես ներկայացվեց Ջորջ V արքային։ Զինանշանի դիզայնը խորհրդարանում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ։ Ուիլյամ Քելլին խորհրդարանում ասաց.

«Էմուն և կենգուրուն այնպես են կանգնած, որ հազիվ թե դրանք մտնեն հերալդական մթնոլորտում, և ես մտածում եմ, որ ծիծաղելի է, երբ մենք ջանք չենք խնայում, որպեսզի անցկացնենք Հին Աշխարհի բոլոր ավանդույթները մեր զինանշանի վրա՝ ավստրալիական ֆաունայի որոշ վայրի էակներ։»[5]։

Ավստրալիայի նահանգների և տարածքների զինանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Հարավային Ուելսի զինանշան Վիկտորիայի զինանշան Քուինսլենդ զինանշան Հարավային Ավստրալիայի զինանշան
Արևմտյան Ավստրալիայի զինանշան Թասմանիայի զինանշան Հյուսիսային տարածքի զինանշան Կանբերրայի զինանշան
  1. 1908 թվականի զինանշանի դիզայնը կատարվեց Է. Ուիլսոն Դոբբսի կողմից՝ առանձնահատկությունները համաձայնեցնելով Ալֆրեդ Դանքինի և Զինանշաների քոլեջի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Government of Australia: Department of the Environment and Water Resources
  2. Australian National Botanic Gardens. 2003. Armorial bearings to the Commonwealth of Australia
  3. The Armorial Ensigns of the Commonwealth of Australia 1980. Commonwealth of Australia ISBN 0-642-04793-6
  4. Letter from William Gullick to Atlee Hunt, 10 July 1908
  5. Hansard, House of Representatives, 31 October 1912