Ավիակիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
տ ավիակիր, ներքևից վերև. իսպանական Príncipe de Asturias, ամերիկյան դեսանտային USS Wasp (LHD-1), ամերիկյան USS Forrestal և անգլիական թեթև ավիակիր՝ HMS Invincible (R05), ցույց է տրվում ավիակիրների համեմատական չափսերը, 20-րդ դար.

Ավիակիր, վերջրյա ռազմանավ, բարձր մանևրայնություն ունեցող լողացող ավիացիոն բազա[1]։

Ավիակիրների մարտական հիմնական միջոցը ավիացիան է (ինքնաթիռներ և ուղղաթիռներ), զինված հրթիռներով, ռումբերով և տորպեդներով՝ միջակային կամ սովորական լիցքերով։ Ավիակիրներն ունեն նաև զենիթային, հրթիռային տեղակայանքներ և հրետանի[1]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ավիակիրները ստորաբաժանվում են՝

  • հարվածային և հակասուզանավային,
  • սովորական և ատոմային ավիակիրների։

Հարվածային ավիակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվածային Ավիակիրները նախատեսված են վերերկրյա օբյեկտներին և ցամաքային զորքերին հարվածելու, ծովում ու բազաներում՝ նավերի, օդանավակայաններում և օդում՝ ավիացիայի ոչնչացման,ծովային դեսանտների ափհանման և օվկիանոսային կոմունիկացիաների պահպանման համար։

Հակասուզանավային ավիակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակասուզանավային Ավիակիրները նախատեսված են բաց ծովում սուզանավերի որոնման և ոչնչացման համար։ Ամերիկյան «էնթեր Փրայզ» ավիակիրը։

Ժամանակակից հզոր ավիակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից հզոր ավիակիրներից է «էնթեր-փրայզ» ամերիկյան ատոմային հարվածային ավիակիրը, որի ջրատարողությունը մոտավորապես 90 հգ. ա է, ատոմային 8 ռեակտորների հզորությունը՝ 220 Մվա (300 հազար ձիաուժ), առավելագույն արագությունը՝ 65 կմ/ժ, նավարկության հեռավորությունը՝ ավելի քան 700 հազար կմ, թռիչքային տախտակամածի երկարությունը՝ 336 մ, լայնությունը՝ 7 մ, իջեցումը՝ 11,3 մ, զինված է 2 զենիթային հրթիռային տեղակայանքներով։ Նրա վրա բազավորվում էմոտավորապես 100 ինքնաթիռ։

«Էնթեր-փրայգ» ավիակիրի շինարարության արժեքը կազմել է ավելի քան 450 միլիոն դոլար։

Ավիակիրներ ունեցող խոշոր երկրների ցուցակը
Երկիր Զինված Շինարարություն Ընդհանուր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 11(1)+10 1+1 12 (13)+10 (11)
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 1(1) 2 3(4)
Իտալիա Իտալիա 2 0 2
Իսպանիա Իսպանիա 1(1) 0 2
Հնդկաստան Հնդկաստան 2 1 4
Ֆրանսիա Ֆրանսիա 1+1 1+1 2+2
Ռուսաստան Ռուսաստան 1 0 1
Բրազիլիա Բրազիլիա 1 0 1
Թաիլանդ Թաիլանդ 1 0 1
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 1 0 1
Ճապոնիա Ճապոնիա 3 1 4
Հարավային Կորեա Հարավային Կորեա 1 1 2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Балакин С.А., Дашьян А.В., Морозов М.Э. Авианосцы Второй мировой. — М: Коллекция, Яуза, ЭКСМО, 2006. — ISBN 5-699-17428-1
  • Бешанов В.В. Энциклопедия авианосцев. — Мн—М: Харвест—АСТ, 2001. — ISBN 5-17-012485-6
  • Доценко В. Д. Флоты в локальных конфликтах второй половины XX века. — М, СпБ: АСТ, Terra Fantastica, 2001. — ISBN 5-17-005627-3
  • Каторин Ю. Ф. Авианосцы. — СпБ: Галея-Принт, 2010. — ISBN 978-5-8172-0144-4
  • Полмар Н. Авианосцы. Т. II. — М: АСТ, 2001. — ISBN 5-17-010943-1
  • Conway’s All the World’s Fighting Ships, 1922—1946. — London: Conway Maritime Press, 1980. — ISBN 0-85177-146-7
  • Conway’s All the World’s Fighting Ships, 1947—1995. — Annapolis, Maryland, U.S.A.: Naval Institute Press, 1996. — ISBN 978-155-75013-25
  • Fontenoy P. Aircraft Carriers. An illustrated history of their impact. — Santa Barbara, USA: ABC-CLIO, 2006. — ISBN 1-85109-573-X
  • Jane's Fighting Ships, 2004—2005. — London: Jane's Information Group, 2004. — ISBN 0-7106-2623-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարանից, հատոր 1, էջ 617։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 617