Ավաշ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավաշ
Բնութագիր
Երկարություն1200 կմ
Ավազանի մակերես64 000 կմ²
Գետաբերանի տեղակայումLake Abbe?
Կոորդինատներ
Հոսող հոսքերGermama River?, Mille River?, Akaki River?, Ataye River?, Borkana River?, Dechatu River?, Durkham River?, Hawadi River?, Kabenna River?, Keleta River?, Logiya River? և Modjo River?
Ջրի մարմիններLake Abbe?

Ավաշ (հնացած անունը՝ Հավաշ[1]) (ամհարերեն՝ አዋሽ), գետ Եթովպիայում՝ Արևմտյան Աֆրիկայի ռիֆտային հովտի հյուսիսային մասում։ Գետահովտի բերրի հողերը օգտագործվում են բամբակի և շաքարեղեգի աճեցման համար։ Գետի ափերին տեղակայված խոշոր քաղաքներն են Հելեմսոն, Հոուանեն, Տենդահոն և Ասայիտան։

Գետ վերին հոսանքներում գտնվում է Ավաշ ազգային պարկը, որտեղ բնակվում են այծքաղներ և վիթեր։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավաշը Օրոմի և Աֆար շրջանների տարածքում տեղակայված անջրթող շրջանի հիմնական գետն է։ Գետի ակունքը տեղակայված է Ադիս Աբեբայից արևմուտք․ գետը սնվում[2][3][4] է Շալա, Աբիյատա, Լանգանո և Զիվայ լճերից, հիմնական վտակներն են Քեսեմը, Կաբեննան և Լեդին։ Գետի հորդացման ժամանակահատվածում ջուրը բարձրանում է մինչև 15-20 մետր։

Գետն սկիզբ է առնում Գինչի բնակավայրի մոտ՝ Կորե և Կորենսա գետերի միախառնումից:

Գետը թափվում է Աբբե լճի մեջ Ջիբութիի հետ սահմանի մոտ՝ Ադենի ծոցի արևմտյան եզրից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Երաշտային տարիներին գետը տրոհվում է աղի լճերի շղթայի Դանակիլ իջվածքում՝ չհասնելով Աբբեին[5]։

Ավաշն ունի ջրաէներգետիկ ներուժ. ամենամեծ ամբարտակը կառուցվել է 1960 թվականին՝ Ադիս Աբեբա քաղաքից մոտ 75 կմ հեռավորության վրա, որի արդյունքում գետի վրա ձևավորվել է Կոկա ջրամբարը[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը Ավաշի հովտում ապրել է Homo-ի ծագման ժամանակներից։ Այստեղ նաև հայտնաբերվել են նախապատմական հոմինիդների (ավստրալոպիտեկ) բազմաթիվ մնացորդներ[7]։ Հնագիտական գտածոները մոտ 3-4 միլիոն տարեկան են և վկայություն են մարդու էվոլյուցիայի մասին։ 1974 թվականին հայտնաբերվել է հայտնի Լյուսիի կմախքի 52 հատվածները։ 1980 թվականին գետի ստորին հոսանքի հովիտն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Առաջին եվրոպացին, որը 1933-1934 թվականներին անցել է գետի ափով՝ Ավաշ քաղաքից մինչև Աուսա սուլթանություն[8], եղել է Ուիլֆրիդ Թեսայջերը։ Նա այցելել Աբբե լիճ և արշավախումբը վարել դեպի արևելք՝ Թաջուրի ծոցի մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гаваш / Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона
  2. Knoche, Malte; Fischer, Christian; Pohl, Eric; Krause, Peter; Merz, Ralf (2014). «Combined uncertainty of hydrological model complexity and satellite-based forcing data evaluated in two data-scarce semi-arid catchments in Ethiopia». Journal of Hydrology. 519: 2049–2066. Bibcode:2014JHyd..519.2049K. doi:10.1016/j.jhydrol.2014.10.003.
  3. Ayenew, Tenalem; Demlie, Molla; Wohnlich, Stefan (2008). «Hydrogeological framework and occurrence of groundwater in the Ethiopian aquifers». Journal of African Earth Sciences. 52 (3): 97–113. Bibcode:2008JAfES..52...97A. doi:10.1016/j.jafrearsci.2008.06.006.
  4. Bretzler, Anja; Osenbrück, Karsten; Gloaguen, Richard; Ruprecht, Janina S.; Kebede, Seifu; Stadler, Susanne (2011). «Groundwater origin and flow dynamics in active rift systems – A multi-isotope approach in the Main Ethiopian Rift». Journal of Hydrology. 402 (3–4): 274–289. Bibcode:2011JHyd..402..274B. doi:10.1016/j.jhydrol.2011.03.022.
  5. Вирджиния Морелл. «Africa's Danakil Desert». ngm.nationalgeographic.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին. на сайте nationalgeographic.com, октябрь 2005
  6. Zewdu Tememew Molla, "Dam Safety Evaluation on Koka Dam, Ethiopia". M.Sc. thesis, 2005. abstract
  7. Haile-Selassie, Yohannes (2001 թ․ հուլիսի 12). «Late Miocene hominids from the Middle Awash, Ethiopia». Nature (անգլերեն). 412 (6843): 178–181. Bibcode:2001Natur.412..178H. doi:10.1038/35084063. ISSN 0028-0836. PMID 11449272.
  8. «Аусса». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավաշ (գետ)» հոդվածին։