Ավաշ (ազգային պարկ)
| Տեսակ | ազգային պարկ և պուրակ |
|---|---|
| Երկիր | |
| Վարչատարածք | Ավաշ |
| Հիմնվել է | 1969 |
| Մակերես | 752,6 կմ² |
| 9°N 40°E / 9°N 40°E | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Եթովպիա" does not exist. | |
Ավաշ[2], Եթովպիայի ազգային պարկ։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավաշ ազգային պարկը գտնվում է հարավային Աֆարի շրջանում, Եթովպիայի կենտրոնական մասում՝ Ադիս Աբեբայից 225 կմ արևելք գտնվող Լեդի և Ավաշ գետերի ավազանում։ Զբոսայգուց արևելք է գտնվում նաև մոտակա խոշոր քաղաքը՝ Ավաշը։ Այգու հարավային սահմանն անցնում է Ավաշ գետով և Բասակա լճով։ Ավաշ գետը արգելոցի տարածքում ջրվեժներ է ձևավորում։
Արգելոցի տարածքը գերազանցում է 756 կմ²-ին։ Այն ծածկված է ակացիաների պուրակներով և խոտածածկ սավանով, որն «Ադիս Աբեբա-Դոհե Դաուա» մայրուղին երկու մասի է բաժանում։ Հյուսիսում դա Իլալա-Սահայի հարթավայրն է, հարավում՝ Քիդու հովիտը։
Ավաշ ազգային պարկը հիմնադրվել է 1966 թվականին։ Այստեղ բնակվող կենդանիներից պետք է նշել հետևյալ այծքաղները՝ արևելաաֆրիկյան օրիքս, սոմալիական վիթ, դիկդիկներ, կուդու։ Այստեղ ապրում է մոտ 350 տեսակի թռչուններ։ Քիդու հովտում, որը գտնվում է բարձունքի վրա, կան տաք աղբյուրներ, որոնց շուրջ առաջացել են արմավենու օազիսներ։
Լի Ադոյտի (Lee Adoyta) գտնվելու վայրում հայտնաբերված LD 350-1 Homo ծնոտը հանդիասնում է Homo տեսակի քարացած հնագիտական գտածոն(2,8 մլն տարի)[3][4], կամ աֆրիկյան ավստրալոպիտեկների և Homo habilis-ի և Homo rudolfensis-ի տեսակների մարդկանց միջև անցումային ձևը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Географический энциклопедический словарь: географические названия / Гл. ред. Трёшников, Алексей Фёдорович. — 2-е изд., доп. — М.: Большая российская энциклопедия (издательство), 1989. — С. 10. — 592 с. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6
- ↑ Учёные нашли останки древнейшего представителя рода Homo в Эфиопии
- ↑ Леди-Герару: первая леди среди людей?
- ↑ Человеческий род стал древнее и разнообразнее
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Philip Briggs. 2002. Ethiopia: The Bradt Travel Guide, 3rd edition (Chalfont St Peters: Bradt), pp. 335f
- C. Michael Hogan. 2009. Painted Hunting Dog: Lycaon pictus, GlobalTwitcher.com, ed. N. Stromberg
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт Национального парка Аваш(չաշխատող հղում) (на английском языке)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավաշ (ազգային պարկ)» հոդվածին։ |
|