Դանակիլ իջվածք
| Դանակիլ իջվածք | |
|---|---|
| Տեսակ | իջվածք և էնդորեային ավազան |
| Երկիր | |
| Վարչատարածք | Աֆար |
| ԲԾՄ | −125 մետր |
| Մասն է | Աֆարյան եռանկյունի |
| 14°14′30″N 40°18′00″E / 14.2417°N 40.3°E | |
![]() | |
![]() | |
Դանակիլ իջվածք, (Աֆար[1]), (Դալլոլ[2]), Աֆարյան գոգահովտի հյուսիսային մասի իջվածք է, որը գտնվում է Եթովպիայի (Աֆարի շրջան) և Էրիթրեայի, համանուն անապատի մասն է։
Դանակիլ իջվածքը համարվում է երկրի ամենաշոգ շրջաններից մեկը, եթե հաշվի առնենք ոչ թե «ռեկորդային բարձրը», այլ «ամենաբարձր միջին» ջերմաստիճանը ամբողջ տարվա ընթացքում։ Օրինակ, ձմռանը ցերեկները ջերմաստճանը կարող է հասնել 37°С[3] : Առավելագույն ջերմաստիճանը (ստվերում) 63°С է, ամռան ընթացքում էլ ջերմաստիճանը երբեք չի իջնում 40°С-ից։ Անձրևներ չեն գալիս տարվա մեծ մասում[1]։
Ամերիկացի հնէաբան Դոնալդ Ջոհանսոն և նրա գործընկերները, ովքեր 1974 թվականին այստեղ հայտնաբերեցին Լյուսի անունով աֆարյան ավստրալոպիտեկի մնացորդներ, համարում են հոմինիդների նախահայրենիքը[1]։ Համարվում է երկրի ամենացածր կետերից մեկը[4]։ Գտնվում է 125 մ ծովի մակարդակից ցածր և Աֆրիկայի ամենացածր 3-րդն կետն է, զիջում է միայն Ասսալ լճին (-153 մ) և Քաթարայի իջվածքին (-133 մ)։

Իջվածքի տարածքում է գտնվում Այալու (2145մ) քնած հրաբուխը, քնած Դալոլը (-48 մ), որից սնվել են ծծմբային մի շարք աղբյուրներ[3] և գործող Էրտա Ալեն (613 մ), ինչպես նաև Ավաշ գետի գետահովիտը, որը երաշտային տարիներին չորանում է, ծածկվում աղի լճերով, քիչ հեռու Հնդկական օվկիանոսից[5] : Այստեղ կան միանակ լքված բնակատեղիներ, օրինակ, Դալոլը։ Չնայած քաղաքակրթությունից բավականին կտրված է, ճանապարհներն ու մոտակա օդանավակայանները բացակայում են, Դանակիլ իջվածքը համարվում է տուրիստական տեսարժան վայրեր[1]։
- Այալու հրաբուխ
- Էրտա Ալե հրաբխի լավային լճի ակտիվությունը
- Դալոլ հրաբխի ծծմբային աղբյուրներ
- Դալոլ հրաբխի աղի լիճը գեյզերներով
- Աղային կանիոններ
- Հավանաբար այսպիսին է եղել ավստրալոպիտեկ Լյուսին, ով ապրում էր Դանակիլ իջվածքի շրջանում 3,2 մլն տարի առաջ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Впадина Данакиль Արխիվացված 2015-10-19 Wayback Machine(անգլ.)(ամհ.) на сайте insideethiopiatours.com
- ↑ Впадина Данакиль Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // sunnyethiopiatours.com(անգլ.)
- 1 2 Danakil Depression — The Hottest Place on Earth in Pictures(անգլ.) на сайте jackandjilltravel.com, 30 декабря 2011
- ↑ Наш прекрасный мир. Впадина Данакиль и её люди // vulkaner.no(անգլ.)
- ↑ Вирджиния Морелл. Africa’s Danakil Desert Արխիվացված 2010-04-16 Wayback Machine(անգլ.) на сайте nationalgeographic.com, октябрь 2005

