Jump to content

Աստղաբույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստղաբույս
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Աստղաբույս (Astrantia)
L., 1753

Աստղաբույս (լատին․՝ Astrantia), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 10-12, Հայաստանում՝ 2 տեսակ՝ աստղաբույս ամենամեծ (A. maxima), աստղաբույս եռաբաժան (A. trifida

Բուսաբանական նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկաբույլը պարզ հովանոց է, ծաղիկները՝ վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը գլանաձև, է, առանց պտղակրի։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ։ Եռաբաժան աստղաբույսը Կովկասի էնդեմիկ է։

Տարածվածությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, անտառեզրերին։ Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 50-70 սմ։ Արմատամերձ տերևները երկարակոթուն են, թաթաձև եռաբաժան, վերինները՝ նստադիր եռաբաժան կամ եռաբլթակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղաբույս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղաբույս» հոդվածին։