Աստղաբույս
Արտաքին տեսք
| Աստղաբույս | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ինֆրաթագավորություն | Streptophyta |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
| Ընտանիք | Նեխուրազգիներ (Apiaceae) |
| Ցեղ | Աստղաբույս (Astrantia) L., 1753 |
Աստղաբույս (լատիներեն՝ Astrantia), նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 10-12, Հայաստանում՝ 2 տեսակ՝ աստղաբույս ամենամեծ (A. maxima ), աստղաբույս եռաբաժան (A. trifida )։
Բուսաբանական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկաբույլը պարզ հովանոց է, ծաղիկները՝ վարդագույն։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը գլանաձև, է, առանց պտղակրի։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ։ Եռաբաժան աստղաբույսը Կովկասի էնդեմիկ է։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է ենթալպյան մարգագետիններում, անտառեզրերին։ Ցողունը մերկ է, բարձրությունը՝ 50-70 սմ։ Արմատամերձ տերևները երկարակոթուն են, թաթաձև եռաբաժան, վերինները՝ նստադիր եռաբաժան կամ եռաբլթակ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղաբույս» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստղաբույս» հոդվածին։ |
| ||||||
|