Աջա Նաոմի Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աջա Նաոմի Քինգ
անգլ.՝ Aja Naomi King
Ծնվել էհունվարի 11, 1985(1985-01-11) (39 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա
ԿրթությունԵյլի դրամայի դպրոց, Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում և John A. Rowland High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի

Աջա Նաոմի Քինգ (անգլ.՝ Aja Naomi King, հունվարի 11, 1985(1985-01-11), Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է ABC«Ինչպես խուսափել սպանության համար պատժից» սերիալում խաղացած Միքայելա Փրաթի դերով։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգը ծնվել և մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է արվեստի բակալավրի աստիճան և ավարտել է Եյլի համալսարանը, որտեղ խաղացել է բազմաթիվ թատերական բեմադրություններում, ապա նկարահանվել է մի շարք կարճամետրաժ ֆիլմերում, ինչը նրան դերեր է բերել «Կապույտ արյուն» և «Շահագրգիռ անձ» հեռուստասերիալներում[1]։

2012 թվականին Քինգը ստացել է The CW հեռուստաալիքի «Բժիշկ Էմիլի Օուենս» սերիալի գլխավոր դերերից մեկը, որը փակվել է առաջին եթերաշրջանից հետո։ Ապա նկարահանվել է «Սոխային նորությունների կայսրություն» կատակերգական պիլոտում[2], «Չորս» անկախ ֆիլմում կանացի դերի կատարման համար արժանացել է քննադատների գովասանքին[3][4]։ 2014 թվականին նկարահանվել է ABC-ի «Սև արկղ» սերիալում։ Ավելի ուշ Քինգը ստացել է ABC-ի Շոնդա Ռայմսի «Ինչպես խուսափել սպանության համար պատժից» սերիալի գլխավոր դերերից մեկը[5]։ 2015 թվականին ստացել է «Ազգի ծնունդը» պատմական կինոֆիլմի (որը հիմնված էր 1831 թվականի Նեթ Թյորների ղեկավարությամբ ստրուկների ապստամբության վրա) գլխավոր կանացի դերը։ Ֆիլմում նաև ներգրավված են եղել Նեյթ Պարկերը, Օնժանյու Էլիսը, Արմի Համերը և Գեբրիել Յունիոնը[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2010 Եվա Eve դերասանուհի Կարճամետրաժ ֆիլմ
2011 Աղջիկները վտանգի մեջ Damsels in Distress Պոլի
2013 Չորս Four Էբիգեյլ Լոս Անջելեսի կինոփառատոնի մրցանակ Լավագույն դերասանական կազմի համար
2013 36 սրբեր 36 Saints Ջոան
2014 Դժկամ պրոֆեսորը The Reluctant Professor Ռոզա
2015 Վերադարձ Reversion Սոֆի Քլի
2016 Ազգի ծնունդը The Birth of a Nation Չերրի
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2010 Կապույտ արյուն Blue Bloods Դենիս «Samaritan» էպիզոդ
2012 Շահագրգիռ անձ Person of Interest Լիզա «Wolf and Cub» էպիզոդ
2012-2013 Բժիշկ Էմիլի Օուենս Emily Owens M.D. Կասանդրա Կոպելսոն Կանոնավոր դեր 13 էպիզոդում
2013 Սոխային նորությունների կայսրություն Onion News Empire Ջիլիան Պիլոտ
2013 Սև ցուցակ The Blacklist Էլիզա Ռուբեն «Frederick Barnes» էպիզոդ
2014 Սև արկղ The Black Box Ալի Հինսլի Կանոնավոր դեր 8 էպիզոդում
2014-մեր օրեր Ինչպես խուսափել սպանության համար պատժից How To Get Away With Murder Միքայելա Փրաթ Կանոնավոր դեր
NAACP Image Award մրցանակ դրամատիկական սերիալում երկրորդական պլանի լավագույն կանացի դերի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aja Naomi King: Biography». TV Guide. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  2. Tambay A. Obenson (14 февраля 2013). «Aja Naomi King Joins Cast Of Amazon Studios Comedy Pilot 'The Onion Presents: The News'». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին. «Indiewire Television»
  3. Adam Fendelman (18 сентября 2013). «Film Review: Great Performances Anchor Melancholy 'Four'». Hollywood Chicago. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  4. Jai Tiggett (13 сентября 2013). «Review: Contained Drama 'Four' Explores Issues of Identity and Secrecy». ShadowAndAct. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.
  5. Nellie Andreeva (6 февраля 2014). «Aja Naomi King Cast In ABC Pilot 'Murder', Arden Myrin in NBC's 'Bad Judge'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  6. Dave McNary (9 апреля 2015). «Aja Naomi King Joins Armie Hammer in Nat Turner Biopic». Variety. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աջա Նաոմի Քինգ» հոդվածին։