Ապստամբների պատիժը
Ապստամբների պատիժը | |
---|---|
տեսակ | ֆրեսկո |
նկարիչ | Սանդրո Բոտիչելլի[1] |
տարի | 1481[1] |
բարձրություն | 348,5 սանտիմետր |
լայնություն | 570 սանտիմետր |
ուղղություն | Վաղ Վերածնունդ[1] |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | ֆրեսկո |
գտնվում է | Սիքստինյան կապելլա, Իտալիա[1] և Հռոմ[1] |
հավաքածու | Սիքստինյան կապելլա |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Punishment of Korah and the Stoning of Moses and Aaron by Botticelli Վիքիպահեստում |
Ապստամբների պատիժը (իտալ.՝ Punizione dei ribelli), Սանդրո Բոտիչելլիի հեղինակած որմնանկարը, որը ստեղծել է 1480-1482 թվականների միջև ընկած ժամանակահատվածում։ Գտնվում է Վատիկանի Սիքստինյան կապելլայում։
Կենսագրությու
[խմբագրել | խմբագրել կոդը]1480 թվականի հոկտեմբերի 27-ին Բոտիչելլին, Ֆլորենցիայից այլ նկարիչների հետ միասին, որոնք թվում էին Դոմենիկո Գիրլանդայոն և Կոզիմո Ռոսելլին, ժամանել է Հռոմ, ուր նրանք հրավիրվել էին մասնակցելու Ֆլորենցիայի Հանրապետության փաստացի կառավարիչ Լորենցո դե Մեդիչիի և Հռոմի պապ Սիքստոս IV-ի հաշտեցման ծրագրին։ 1481 թվականի գարնանը Ֆլորենցիայից եկած նկարիչներն սկսել են աշխատել Սիքստինյան կապելլայում Պիետրո Պերուջինոյի հետ միասին, որն ավելի վաղ էր սկսել աշխատանքը։
Նկարի թեման զուգահեռ է Մովսեսի և Հիսուս Քրիստոսի պատմությունների միջև, որպես Հին և Նոր Կտակարանների շարունակականության խորհրդանիշ, ինչպես նաև Մովսեսին տրված օրենքի և Հիսուսի ուղերձի շարունակականություն, որն իր հերթին ընտրել է Սուրբ Պետրոսին (առաջին Հռոմի պապ)՝ որպես իր իրավահաջորդ․ այն պետք է ծառայեր Սուրբ Պետրոսի ժառանգների՝ պապերի օրինականության հռչակմանը։
Բոտիչելին օգնականների մասնակցությամբ զարդարել է կապելլայի պատերը երեք որմնանկարներով։ Բացի այդ, նա, պապի հանձնարարությամբ, իրականացրել է աշխատանքների ընդհանուր ղեկավարումը, և որոշել է որմնանկարների ամբողջ շարքի գաղափարախոսությունը[2]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որմնանկարը մտնում է «Մովսեսի պատմության» մեջ և նրանում, ինչպես մյուս որմնանկարներում, պատկերված են Ավետարանից մի քանի դրվագներ։ Այն գտնվում է կապելլայի հարավային պատին՝ խորանից ձախ։
Որմնանկարի հիմնական բովանդակությունը ղևտականների ապստամբությունն է Մովսեսի և Ահարոնի իշխանության դեմ։ Առաջին պլանում աջ կողմում պատկերված են Մովսեսը, ապստամբները, որոնք փորձում են քարկոծել նրան, և Նավեի օրդի Օսեսը, որը փակում է նրանց ճանապարհը։ Կենտրոնում Մովսեսը Գերագույն քահանայի և պապական տիարի կերպարով վտարում Կորխին և այլ դավադիրների։ Ձախ կողմում հողը բացվում է ու կլանում դավադրության ղեկավարներին։ Կենտրոնի կամարի վրայի գրությունը ասում է՝ Nemo sibi assumat honorem nisi vocatus a Deo tamquam Aaron (ոչ ոք չի համարձակվում զոհաբերության պատիվը վերցնել, եթե նա կանչված չէ Աստծո կողմից ինչպես Ահարոնը)։
Որմնանկարը գտնվում է «Բանալիների հանձնումը Սուրբ Պետրոսին» որմնանկարի դիմաց, որը խորհրդանշում է պապական իշխանության լեգիտիմությունը, և պետք է, իր հերթին, նախազգուշացում ծառայեր այլախոհներին, որոնք ոտնձգություն են կատարում քահանայական իշխանության դեմ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 2,0 2,1 Петрочук, 1984
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Santi, Bruno Botticelli // I protagonisti dell'arte italiana. — Florence: Scala, 2001.
- Петрочук О.К Сандро Боттичелли. — М.: Искусство, 1984. — 224 с.