Ապակի (ֆիլմ, 2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապակի
անգլ.՝ Glass
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, սարսափ ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և ֆիլմ սուպերհերոսների մասին
Թվականհունվարի 17, 2019[1], հունվարի 18, 2019[2] և հունվարի 23, 2019[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄ. Նայթ Շյամալան
ՊրոդյուսերՋեյսոն Բլամ և Մ. Նայթ Շյամալան
Սցենարի հեղինակՄ. Նայթ Շյամալան
ԴերակատարներԲրյուս Ուիլիս, Սեմյուել Ջեքսոն, Ջեյմս Մաքէվոյ, Անյա Թեյլոր Ջոյ, Սպենսեր Թրիթ Քլարկ, Չառլեյն Վուդարդ, Սառա Փոլսոն, Լյուկ Քերբի[3] և Մ. Նայթ Շյամալան[3]
ՕպերատորՄայք Յուլակիս
ԵրաժշտությունՈւեսթ Դիլան Թորդսոն
Պատմվածքի վայրՖիլադելֆիա
Նկարահանման վայրՖիլադելֆիա
ԿինոընկերությունBlinding Edge Pictures, Blumhouse Productions, Universal Studios, Walt Disney Studios Motion Pictures և Touchstone Pictures
Տևողություն128 րոպե[4]
Բյուջե20 000 000 $[5]
Շահույթ244 100 000 $[6]
ՆախորդՍպլիտ (ֆիլմ)
Պաշտոնական կայքէջ
 Glass (2019 film) Վիքիպահեստում

Ապակի, 2019 թվականի առաջիկա ամերիկյան թրիլլեր ֆիլմ է սուպերհերոսների մասին[7], սցենարիստը, համապրոդյուսերը և ռեժիսորը Մ. Նայթ Շյամալանն է։ Ֆիլմը Շյամալանի նախորդ` Անխոցելին (2000) և Պառակտում (2016) ֆիլմերի շարունակությունն է, որոնք միասին կազմում են Անխոցելիների շարքը, որը հայտնի է նաև որպես Eastrail 177 եռագրություն[8]։ Բրյուս Ուիլիսը, Սեմյուել Լ. Ջեքսոնը, Սպենսեր Թրիթ Քլարկը և Չառլեյն Վուդարդը կվերադարձնեն իրենց Անխոցելիի դերերը, իսկ Ջեյմս Մաքէվոյն ու Անյա Թեյլոր-Ջոյը դերակատարմանը միացած Սառա Փոլսոնի և Ադամ Դևիդ Թոմփսոնի հետ կվերադառնան որպես նրանց պառակտող կերպարներ։

Թեև Անխոցելիների թողարկումից հետո հետաքրքրություն էր առաջացել նրա շարունակության ստեղծման նկատմամբ, Touchstone Pictures-ը նախընտրեց այդ ժամանակ չֆինանսավորել, չնայած ֆիլմի ծանրակշիռ դրամարկղի ձևավորմանը։ Շյամալանը Պառակտման սցենարը գրելիս օգտագործել է Անխոցելիների համար գրած սցենարի հատկանիշները, բայց խնդիրները հավասարակշռելու նպատակով հանեց ֆիլմի սցենարից։ Շյամալանն օգտագործեց առիթը եռագրություն ստեղծելու համար և Պառակտման ավարտը հարմարեցրեց ստեղծելու ֆիլմ Անխոցելիների պատմության սահմաններոում։ Սա ընդգրկում էր Դիսնեյի կողմից Ուիլիսի Անխոցելիների համբավն օգտագործելու իրավունքի ապահովումը, այն պետք է կատարվեր Universal Pictures-ի հետ համատեղ այս երրորդ ֆիլմի արտադրության և տարածման խոստման հետ միասին։ Պառակտումն ուներ ֆինանսական և քննադատական հաջողություն, և 2017 թվականի ապրիլին Շյամալանը հայտարարեց, որ սկսել է Glass-ի արտադրության գործընթացը։

Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2019 թվականի հունվարի 18-ին Universal Pictures-ի կողմից Միացյալ Նահանգներում և Buena Vista International-ի կողմից միջազգային ասպարեզներում։ Ապակու առաջին ցուցադրությունը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 12-ին, 25 Alamo Drafthouse Cinema- ում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պառակտման ավարտից հետո Դեվիդ Դանը (Բրյուս Ուիլիս) հետապնդում է Քեվին Վենդել Կրամբսին (Ջեյմս Մաքէվոյ) այն ժամանակ, երբ Էլիա Փրայսի (Սեմյուել Լ. Ջեքսոն) մշուշոտ կերպարը գնում է «պարոն Գլասի» ետևից, հանդես գալով որպես նվագախմբի դիրիժոր, ով պահում է երկու տղամարդկանց գաղտնիքը[9]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քասթինգը կներառի երկու ֆիլմերից վերադարձող դերասաններ` Բրյուս Ուիլիս, Սեմյուել Լ. Ջեքսոն, Սպենսեր Թրիթ Քլարկ և Չառլեյն Վուդարդ Անխոցելիներից և Ջեյմս Մաքէվոյն ու Անյա Թեյլոր-Ջոյը` Պառակտումից, որոնք բոլորը կունենան իրենց համապատասխան դերերը Ապակի ֆիլմում[9][13]։ Սառա Փոլսոնը նույնպես միացել է դերասանական կազմին որպես նոր հերոս[14][15]։ 2017 թվականի նոյեմբերին Ադամ Դեվիդ Թոմփսոնը միացել է դերասանական կազմին չբացահայտված դերով[12]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր նկարահանումներն սկսվեցին 2017 թվականի հոկտեմբերի 2-ին Ֆիլադելֆիայում մեկ շաբաթվա փորձերից հետո[16]։ Շյամալանն այս ժամանակահատվածում նախատեսում էր 39 օրվա նկարահանում[17] : 2017 թվականի հոկտեմբերի 31-ին հաղորդվեց, որ Շյամալանը ֆիլմի համար նկարահանումներ է կատարում Ալենթաունի պետական հիվանդանոցում և այնտեղ մի քանի շաբաթ նկարահանումներ կանի[18]։ Դեկտեմբերի 12-ին Շյամալանը հայտնեց, որ 2018 թվականի հունվարին նախատեսվում է նկարահանել 4 տեսարան, հայտարարելով, որ նա այս պատճառով պետք է ճանապարհորդի[19]։ 2018 թվականի փետրվարի 16-ին Բրին Մավր քոլեջի մարմնամարզության կենտրոնում տեսարան նկարահանվեց։ 2018 թվականի հուլիսի 12-ին հրապարակվեցին արտադրության առաջին պաշտոնական լուսանկարները, այդ թվում Սեմյուել Լ. Ջեքսոնի, Սառա Փոլսոնի և Ջեյմս Ջեյմս Մաքէվոյի լուսանկարները[20]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապակին կինոթատրոններում կցուցադրվի 2019 թվականի հունվարի 18-ին Միացյալ Նահանգներում Universal Pictures-ի կողմից և միջազգային ասպարեզում Walt Disney Studios Motion Pictures-ի կողմից Buena Vista International-ի ապրանքանիշի միջոցով։ Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 12-ին, 25 Alamo Drafthouse Cinema 25 հասցեում։

Մարկետինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 25-ին ֆիլմը ցուցադրվեց «Սինեմա Կոն»-ում, որին ներկա էր Շյամալանը։ Նա ներկայացրեց ֆիլմից նկարահանումներ, ինչպես նաև Ուիլիսին, Ջեքսոնին և Մաքէվոյին պատկերող առաջին պաշտոնական նկարը։ Նա նաև իր դիտավորությունն է արտահայտել ֆիլմի հետ կապված, ասելով. «Անխոցելիների և Պառակտման աշխարհները վերջապես բախվում են Ապակու մեջ։ Իսկ եթե իրական կյանքի սուպերհերոսներն ու սուպերչարագործներըը ինչ-որ կերպ փակված լինեին միասին, ինչը կարող էր սխալ լինել»։ Նա համարեց, որ դա «առաջին ճշմարտապես հիմնավորված կատակերգական ֆիլմ կլիներ»[21]

2018 թվականի հուլիսի 12-ին ցուցադրվել են արտադրության առաջին պաշտոնական լուսանկարները, այդ թվում` Սեմյուել Լ. Ջեքսոնի, Սառա Փոլսոնի և Ջեյմս Մաքէվոյի լուսանկարները[20]։ 2018 թվականի հուլիսի 20-ին ֆիլմը ներկայացվեց San Diego Comic-Con-ում, Շյամալանի, Ուիլիսի, Ջեքսոնի, Թեյլոր-Ջոյի ու Փոլսոնի հետ, ովքեր վարում էին այն, որտեղ ցուցադրվեց ֆիլմի առաջին թրեյլերը[22]։

Դրամարկղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում և Կանադայում Ապակին նախատեսում է Մարտին Լյութեր Քինգի օրվա բացման շաբաթվա վերջին չորսս օրում ավելի քան կազմել 50-75 միլիոն դոլար գումար ստանալ[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 http://jpbox-office.com/fichfilm.php?id=17542
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Split and Unbreakable sequel Glass was originally more than three hours long
  5. https://www.boxofficemojo.com/movies/?id=universalevent2019.htm
  6. Box Office Mojo — 1999.
  7. McCreesh, Louise (2017 թ․ սեպտեմբերի 14). «Split and Unbreakable sequel Glass Is a "superhero movie", confirms producer Jason Blum – But what does this mean in terms of plot?». digitalspy.com. Digital Spy. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
  8. Busch, Caitlin (2017 թ․ նոյեմբերի 20). «Samuel L. Jackson Has Finished the 'Split' Sequel, But It's Not Over Yet». Inverse. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  9. 9,0 9,1 Kit, Broys (2017 թ․ սեպտեմբերի 21). «M. Night Shyamalan's 'Glass' Adds 'Unbreakable' Actors». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. «Bruce Willis' Superhero Named Overseer in New Glass Teaser». screenrant. 2018 թ․ հոկտեմբերի 9.
  11. Hood, Cooper (2018 թ․ հուլիսի 20). «Glass: 21 of Kevin's 24 Personalities Will Appear Onscreen». screenrant. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. 12,0 12,1 Squires, John (2017 թ․ նոյեմբերի 30). «Adam David Thompson Joins the Cast of M. Night Shyamalan's 'Glass'». Bloody Disgusting. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  13. «The Unbreakable And Split Crossover Movie Reveals Official Title And Four Stars». 2017 թ․ ապրիլի 26.
  14. «Sarah Paulson Joins M. Night Shyamalan Thriller 'Glass'». hollywoodreporter. 2017 թ․ հուլիսի 24.
  15. «Sarah Paulson Joins M. Night Shyamalan's 'Glass'». 2017 թ․ հուլիսի 24.
  16. Trumbore, Dave (2017 թ․ հոկտեմբերի 2). «M. Night Shyamalan's 'Glass' Starts Filming». Collider (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  17. Vadala, Nick (2017 թ․ հոկտեմբերի 4). «M. Night Shyamalan starts filming for 'Unbreakable' sequel, 'Glass'». The Philadelphia Inquirer (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. «Shyamalan's 'Glass' begins filming at fmr. Allentown mental hospital». 6abc Philadelphia (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  19. «Still have 4 scenes to shoot to finish all photography on #Glass». Twitter (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  20. 20,0 20,1 «First Official Pictures from M. Night Shyamalan's Glass». IGN India (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 12. Վերցված է 2018 թ․ հուլիսի 17-ին.
  21. Pearlman, Mischa (2018 թ․ ապրիլի 26). «Footage Of 'Glass', The Sequel To 'Split', Is Revealed At CinemaCon» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 13-ին.
  22. Couch, Aaron (2018 թ․ հուլիսի 20). «First 'Glass' Trailer Electrifies Comic-Con». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  23. D'Alessandro, Anthony (2018 թ․ դեկտեմբերի 27). «'M. Night Shyamalan's 'Glass' To Smash Around $75M Over MLK Weekend – B.O. Projection». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապակի (ֆիլմ, 2019)» հոդվածին։