Աշրաֆիան (արաբ․՝ الأشرفية), Բեյրութի հնագույն քրիստոնեական շրջաններից մեկն է։ Գտնվում է Բեյրութի արևելյան մասում, ծովափի մոտ[1]։ Աշրաֆիային բնորոշ են ծուռումուռ փողոցները, փոքրիկ սրճարանները, բնակելի և գրասենյակային շքեղ շենքերը։ Այն համարվում է ներդրումների և զբոսաշրջության՝ լիբանանյան կենտրոններից մեկը։
Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ռումբերով և հրթիռներով ոչնչացվել է Աշրաֆիայի ճարտարապետական ժառանգության զգալի մասը։ Չնայած պատերազմի ավարտին՝ պատմական ժառանգության ոչնչացումը շարունակվում է ժամանակակից բարձրակարգ շենքերի կառուցման նպատակով։ Քաղաքացիական պատերազմի տարիներին շրջանը համարվել է քրիստոնյաների գլխավոր հենակետերից մեկը Բեյրութում, այնտեղ տեղադրված են եղել մեծ թվով զինվորականուժեր։