Անտոնիո Շեմբրի
Անտոնիո Շեմբրի | |
---|---|
Ծնվել է | ապրիլ 1813 Վալետա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբեր 1872 (59 տարեկան) |
Քաղաքացիություն | Մալթա |
Մասնագիտություն | թռչնաբան և միջատաբան |
Գործունեության ոլորտ | թռչնաբանություն |
Անտոնիո Շեմբրի (մալթ.՝ Antonio Schembri, ապրիլ 1813, Վալետա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբեր 1872), մալթացի թռչնաբան, համարվում է մալթական թռչնաբանության հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոնիո Շեմբրին ծնվել է Մալթայի Վալետա քաղաքում, 1813 թվականի ապրիլին, համեմատաբար հարուստ և կրթված ընտանիքում։ Նա իր հոր ձեռնարկության տնօրենն էր, որը զբաղվում էր ապրանքների ծովային փոխադրմամբ[1]։
1843 թվականին նա իտալերեն գրել է «Catalogo Ornitologico del Gruppo di Malta» («Մալթական խմբի թռչնաբանական ցուցակ») աշխատությունը, որը Մալթայի թռչունների առաջին գիտական ցուցակն է, ինչպես նաև աշխատություն համեմատական թռչնաբանության վերաբերյալ։ Վերջինում նա համեմատել է Մալթայի, Սիցիլիայի, Հռոմի, Տոսկանայի և այլ տարածաշրջանների թռչունների արեալը և բնադրելու վայրերը, տեղեկություններ ներկայացրել աղյուսակների տեսքով։ 1846 թվականին նա Բոլոնիայում տպագրել է «Vocabolario dei Sinonimi Classici dell 'Ornitologia Europea» («Եվրոպական թռչնաբանության դասական հոմանիշների բառարան»)[2]։
Շեմբրին պահպանել է բարեկամական կապեր և նամակագրական կապ ունեցել իտալացի բնագետ Լուիջի Բենուայի հետ և օգնել է իտալացի միջատաբան Կամիլո Ռոնդանիին միջատագիտական «Dipterologiae Italicae prodromus» աշխատությունը գրելիս։ Ռոնդանին նրա անունով նույնիսկ կոչել է ճանճի մի տեսակ (Ochthera schembrii)[2]։
Շեմբրին մահացել է 1872 թվականի դեկտեմբերին 59 տարեկան հասակում[2]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Schembri, Antonio (1843). Catalogo ornitologico del gruppo di Malta. Malta: Tipografia Anglo-Maltese.
- Schembri, Antonio (1843): Quadro Geografico Ornitologico Ossia Quadro Comparativo dell'Ornitologia di Malta, Sicilia, Roma, Toscana, Liguria, Nizza ela Provincia di Gard.
- Schembri, Antonio (1846): Vocabolario dei Sinonimi Classici dell 'Ornitologia Europea.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Chevalier Antonio Schembri (1813-1872) father of Maltese ornithology» (անգլերեն). 1972. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Local Ornithologists and the Early Study of Central Mediterranean Avifauna: the Role of Schembri and Damiani in the Maltese and Tuscan Islands» (PDF).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baccetti, Nicola; Sultana, Joe (2008). «Local ornithologists and the early study of central Mediterranean avifauna: the role of Schembri and Damiani in the Maltese and Tuscan Islands» (PDF). Proceedings of the California Academy of Sciences. Fourth series. 59 Supplement I (7): 111–116.
|