Անու Ռեալո
Անու Ռեալո էստ․՝ Anu Realo | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1971 (53 տարեկան) Վիլյանդի, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Մասնագիտություն | հետազոտող և հոգեբան |
Հաստատություն(ներ) | Տարտուի համալսարան և Ուորիքի համալսարան |
Ալմա մատեր | Տարտուի համալսարան |
Կոչում | academic numerary? |
Պարգևներ | |
Anu Realo Վիքիպահեստում |
Անու Ռեալո (էստ․՝ Anu Realo, փետրվարի 15, 1971, Վիլյանդի, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գիտնական հոգեբանության ոլորտում և բարձրագույն դպրոցի ուսուցիչ, Էստոնիայի գիտությունների ակադեմիայի անդամ (2018)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին ավարտել է Տարտուի համալսարանը սոցիոլոգիա մասնագիտությամբ (գերազանց), 1995 թվականին ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան (MSc) հոգեբանության գծով (գերազանց), իսկ 1999 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան (PhD) հոգեբանության գծով (գերազանց)։
2000-2002 թվականներին Բելգիայի Լյովենի համալսարանում հետդոկտորական աշխատանք է իրականացրել։ 2013-2015 թվականներին եղել է Էստոնիայի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող, իսկ 2014-2019 թվականներին՝ Տարտուի համալսարանի անհատականության և սոցիալական հոգեբանության պրոֆեսոր։
Անու Ռեալոն դասախոսություններ է կարդացել և հետազոտություններ անցկացրել Էստոնիայում[1][2][3], Ռուսաստանում[4][5] (2011[6], 2012), Շվեյցարիայում (2010), Նիդեռլանդներում (2005, 2014-2015), Բելգիայում (2004), Ֆինլանդիայում (1997, 2002), Շվեդիայում (2002), Իսլանդիայում (1998, 1999, 2000) և այլ երկրներում[7][8][9]։ Հանդես է գալիս ԶԼՄ-ներում[10]։
2016 թվականից Ուորիքի համալսարանի պրոֆեսոր է։
Էստոնիայի գիտության պետական մրցանակի դափնեկիր է (2010)[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Психолог: счастью эстонцев мешает жажда денег
- ↑ Яак Аллик: что нам делать с русским гетто Эстонии?
- ↑ Власть № 4. Все меньшинства равны, но некоторые – равнее
- ↑ Особенности русской души оказались мифом
- ↑ Конструирование национального характера: свойства личности, приписываемые типичному русскому
- ↑ Доклад «The cultural dimension of tightness — looseness: some recent applications»
- ↑ В Эстонии многое дозволено
- ↑ Сколько лет пожилому человеку?
- ↑ Молодежь Эстонии – те, кому до 40
- ↑ Власть № 4. Эстонец — тот, кто не русский (и не негр, конечно)
- ↑ Лауреатами госпремий в области науки в размере 300 000 крон, присуждаемых за лучшие научные работы, подготовленные и опубликованные в течение четырех предыдущих лет