Անու Ռեալո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անու Ռեալո
էստ․՝ Anu Realo
Anu Realo (2009 september).jpg
Ծնվել էփետրվարի 15, 1971(1971-02-15) (51 տարեկան)
Վիլյանդի, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիա
Մասնագիտությունհետազոտող և հոգեբան
Հաստատություն(ներ)Տարտուի համալսարան և Ուորիքի համալսարան
Ալմա մատերՏարտուի համալսարան
ԿոչումQ59584696?
Պարգևներ
Սպիտակ աստղի չորրորդ դասի շքանշան

Անու Ռեալո (էստ․՝ Anu Realo, փետրվարի 15, 1971(1971-02-15), Վիլյանդի, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գիտնական հոգեբանության ոլորտում և բարձրագույն դպրոցի ուսուցիչ, Էստոնիայի գիտությունների ակադեմիայի անդամ (2018)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին ավարտել է Տարտուի համալսարանը սոցիոլոգիա մասնագիտությամբ (գերազանց), 1995 թվականին ստացել է գիտությունների մագիստրոսի աստիճան (MSc) հոգեբանության գծով (գերազանց), իսկ 1999 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան (PhD) հոգեբանության գծով (գերազանց)։

2000-2002 թվականներին Բելգիայի Լյովենի համալսարանում հետդոկտորական աշխատանք է իրականացրել։ 2013-2015 թվականներին եղել է Էստոնիայի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող, իսկ 2014-2019 թվականներին՝ Տարտուի համալսարանի անհատականության և սոցիալական հոգեբանության պրոֆեսոր։

Անու Ռեալոն դասախոսություններ է կարդացել և հետազոտություններ անցկացրել Էստոնիայում[1][2][3], Ռուսաստանում[4][5] (2011[6], 2012), Շվեյցարիայում (2010), Նիդեռլանդներում (2005, 2014-2015), Բելգիայում (2004), Ֆինլանդիայում (1997, 2002), Շվեդիայում (2002), Իսլանդիայում (1998, 1999, 2000) և այլ երկրներում[7][8][9]։ Հանդես է գալիս ԶԼՄ-ներում[10]։

2016 թվականից Ուորիքի համալսարանի պրոֆեսոր է։

Էստոնիայի գիտության պետական ​​մրցանակի դափնեկիր է (2010)[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]