Աննա դե Լուզինյան
Աննա դե Լուզինյան | |
---|---|
Ծնվել է՝ | սեպտեմբերի 24, 1418[1] |
Ծննդավայր | Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս |
Մահացել է՝ | նոյեմբերի 11, 1462[1][2] (44 տարեկան) |
Վախճանի վայր | Ժնև, Ժնև, Շվեյցարիա |
Տոհմ | Ramnulfids? |
ազնվական | |
Հայր | Janus of Cyprus? |
Մայր | Շառլոտա դե Բուրբոն |
Երեխաներ | Amadeus IX, Duke of Savoy?[1], Լյուդովիկոս Սավոյացի[1], Margaret of Savoy, Countess of Saint-Pol?, Շառլոտա Սավոյացի, Filippo II, Duke of Savoy?, Marie of Savoy, Countess of Saint-Pol?, Բոնա Սավոյացի, François de Savoie?[1], Jacques of Savoy, Count of Romont?, Janus of Savoy?[1], Giovanni di Savoia?[1], Maria di Savoia?[1], Pierre de Savoie?[1], Giacomo di Savoia?[1], Agnès de Savoie?[1], Jean-Louis de Savoie?[1] և Anna di Savoia?[1] |
Աննա Կիպրոսցի (անգլ.՝ Anne of Cyprus կամ Աննա դե Լուզինյան, սեպտեմբերի 24, 1418[1], Նիկոսիա, Նիկոսիայի շրջան, Կիպրոս - նոյեմբերի 11, 1462[1][2], Ժնև, Ժնև, Շվեյցարիա), Սավոյայի դուքս Լյուդովիկոս I-ի հետ ամուսնության բերումով Սավոյայի դքսուհի։
Եղել է Կիպրոսի թագավոր Յանուսի ու թագուհի Շառլոտա դե Բուրբոնի դուստրն ու Լուսինյանների խաչակիր արքայատոհմի անդամ։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1431 թվականի օգոստոսի 9-ին ամուսնության պայմանագիր է կնքվել Աննայի ու Սավոյայի դուքս Ամադեուս VIII-ի ժառանգ ու ավագ որդի, Պիամոնտեի արքայազն ու Աքեայի տիտղոսակիր արքայազն Ամադեուսի հետ, սակայն արքայազնը մահացել է քսան օր անց՝ օգոստոսի 29-ին։
Հինգ ամիս հետո, 1432 թվականի հունվարի 1-ին Աննայի համար կնքվել է երկրորդ ամուսնական պայմանագիրը, այս անգամ՝ Ամադեուսի կրտսեր եղբայր ու Սավոյայի դքսության նոր ժառանգորդ Լյուդովիկոս Սավոյացու հետ։ Ամուսնությունը տեղի է ունեցել երկու տարի անց, 1434 թվականի փետրվարի 12-ին[3] Շամբերի քաղաքում։ Մի քանի ամիս հետո, նոյեմբերի 7-ին, դուքս Ամադեուս VIII-ը հրաժարվել է կառավարումից հօգուտ իր որդի Լյուդովիկոսի, չնայած նա պաշտոնապես հրաժարվել է գահից միայն այն ժամանակ, երբ 1440 թվականին ընտրվել է որպես հակապապ։
Աննայի ամուսինը, որն ավելի շատ հետաքրքրված էր պոեզիայով, քան իր դքսությամբ, բայց շատ էր սիրում իր կնոջը, աստիճանաբար թույլ է տվել նրան ղեկավարել պետական գործերը։ Աննան, սեփական երկրի հանդեպ կարոտախտի պատճառով, կազմակերպել է բազմաթիվ ընդունելություններ Կիպրոսի ամենահզոր լորդերի անունից։ Այցելուներին տպավորելու համար նա զարդարել է ամրոցները, փառատոներ կազմակերպել ու հյուրերին նվերներ առաջարկել, որոնց ծախսը մեծ բողոք է առաջացրել Վոյի կոմսության գյուղացիների և ազնվականների շրջանում։
Իր պարտքերի մի մասը թեթևացնելու համար Աննան իր դուստրերից մեկի համար փեսացուների մրցույթ է կազմակերպել, որը ձեռնտու դաշինք էր Սավոյայի տան համար։ 1451 թվականին տասը տարեկան հասակում նրա դուստր Շառլոտան ամուսնացել է Ֆրանսիայի գահաժառանգ, Ֆրանսիայի ապագա թագավոր Լյուդովիկոս XI-ի հետ․ վերջինս հետագայում պետք է պահանջեր խոստացված օժիտն ու նոր բերդեր, ինչպես նաև գրավեր մի քանի դղյակ Բրեսում և Վոյի մի քանի գլխավոր քաղաքներ։
1452 թվականին Ժաննա դե Շարնիից Աննան գնել է թուրինյան ծածկոցը՝ այն փոխանակելով Վարամբոն ամրոցի հետ։ Տարիներ անց Հռոմի պապ Պավել II-ը լիազորել է Իոլանդա Վալուային՝ Սուրբ թաղման մասունքը պահելու համար Շամբերիի ամրոցի պահոցում, որտեղ վերջինս որպես կրոնական խորհրդանիշ աշտարակ է կառուցել սրբարանի վերևում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննան մահացել է 1462 թվականի նոյեմբերի 11-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում, 44 տարեկան հասակում։
Զավակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամադեուս IX (Տոնոն լե Բեն, 1 փետրվարի 1435 – 30 մարտի 1472), Սավոյայի դուքս։
- Լյուդովիկոս Սավոյացի (Տոնոն լե Բեն, 5 հունիսի 1436 – Տոնոն լե Բեն, 12 հուլիսի 1482), Կիպրոսի թագավոր, Ժնևի կոմս։
- Մարի (Մորժ, մարտ 1437 – Տոնոն լե Բեն, 1 դեկտեմբերի 1437)։
- Ժան (1437? – 1440)։
- Ֆիլիպ II (Տոնոն լե Բեն, 5 փետրվարի 1438 – Թուրին, 7 նոյեմբերի 1497), Սավոյայի դուքս։
- Մարգարիտ (Պիներոլո, ապրիլ 1439 – Բրյուգգե, 9 մարտի 1485), առաջին անգամ ամուսնացել է 1458 թվականի դեկտեմբերին Մոնֆերատի մարքիզ Ջովաննի IV-ի հետ, իսկ երկրորդ անգամ՝ Պիեռ II դե Լյուքսեմբուրգի հետ։
- Պիեռ (Ժնև, մոտավորապես 2 փետրվարի 1440 – Թուրին, 21 հոկտեմբերի 1458), Տարենտասիայի արքեպիսկոպոս։
- Յանուս (Ժնև, 8 նոյեմբերի 1440 – Անսի, 22 դեկտեմբերի 1491), Ֆաուկինի ու Ժնևի կոմս, ամուսնացել է Հելեն Լյուքսեմբուրգցու հետ։
- Շառլոտա (Շամբերի, 16 նոյեմբերի 1441 – Ամբուազ, 1 դեկտեմբերի 1483), ամուսնացել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI-ի հետ։
- Էյմոն (Ժնև, 2 նոյեմբերի 1442 – Ժնև, 30 մարտի 1443)։
- Ժակ (Ժնև, 29 նոյեմբեր 1444 – Ժնև, 1 հունիս 1445)։
- Ագնես (Շամբերի, հոկտեմբեր 1445 – փարիզ, 16 մարտի 1509), ամուսնացել է Լոնգվիլի դուքս Ֆրանսուա դ՛Օռլեանի հետ։
- Ժան Լուի (Ժնև, 26 փետրվարի 1447 – Թուրին, 4 հուլիսի 1482), Ժնևի եպիսկոպոս։
- Մարիա (Պիներոլո, 20 մարտի 1448 – 13 սեպտեմբերի 1475), ամուսնացել է Լյուդովիկոս դե Լյուքսեմբուրգի հետ։
- Բոնա Սավոյացի (Ավիլյանա, 12 օգոստոսի 1449 – Ֆոսանո, 17 նոյեմբերի 1503), ամուսնացել է Միլանի դուքս Գալեացո Մարիա Սֆորցայի հետ։
- Ժան (Ժնև, 12 նոյեմբերի 1450 – Ամ, 30 հունվարի 1486), կոմս Ռոմոնտ, Վոյի լորդ։
- Աննա (Ժնև, սեպտեմբեր 1452 – Ժնև, 1 հոկտեմբեր 1452)։
- Ֆրանսուա (Անսի, 19 օգոստոսի 1454 – Թուրին, 6 հոկտեմբերի 1490), Օշի արքեպիսկոպոս ու Ժնևի եպիսկոպոս։
- Ժաննա (մահացել է ծնվելիս, 1455?)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ "Sts Nereus and Achilleus in the Fifteenth Century" by Eleanor P. Spencer and Wolfgang Stechow. The Art Bulletin Vol.48, No.2 (June 1966). Published by College Art Association. The year 1434 is given but not the exact date. Retrieved 14 March 2011
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա դե Լուզինյան» հոդվածին։ |
|