Jump to content

Աննա Կանակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Կանակիս
իտալ.՝ Anna Kanakis
Ծնվել էփետրվարի 1, 1962(1962-02-01)[1]
ԾննդավայրՄեսինա, Սիցիլիա, Իտալիա
Մահացել էնոյեմբերի 19, 2023(2023-11-19)[2] (61 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի, գրող, մոդել, գեղեցկության մրցույթի մասնակից, կինոդերասանուհի և քաղաքական գործիչ
Ամուսին(ներ)Կլաուդիո Սիմոնետտի և Marco Merati Foscarini?
annakanakis.it

Աննա Կանակիս (իտալ.՝ Anna Kanakis, հուն․՝ Άννα Κανάκη, փետրվարի 1, 1962(1962-02-01)[1], Մեսինա, Սիցիլիա, Իտալիա - նոյեմբերի 19, 2023(2023-11-19)[2], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի, մոդել և քաղաքական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Կանակիսը ծնվել է Մեսինայում, հայրը եղել է հույն, մայրը՝ սիցիլիացի։ Աննա Կանակիսը մեծացել է Սիցիլիայում, մոր և տատի խնամակալությամբ։ Հետագայում աղջիկը նշել է, որ իր հորը տեսել է մի քանի անգամ[3]

1977 թվականին Աննա Կանակիսը հաղթել է «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթում[4][5][6][7]։ 1981 թվականին նա մասնակցել է նաև «Միսս տիեզերք» և «Միսս Եվրոպա» մրցույթներին և զբաղեցրել է երկրորդ տեղը։

Դերասանական կարիերան իտալուհին սկսել է 1980-ականներին, նկարահանվել է 28 ֆիլմում և հեռուստասերիալում։ Հեղինակ է մի քանի գրքերի։ Նրա «Գեբելսի տիրուհին» վեպը նվիրված է չեխ դերասանուհի, նախապատերազմյան գերմանական կինոյի աստղ և Յոզեֆ Գեբելսի սիրուհի Լիդա Բաարովայի պատմությանը[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981-1983 թվականներին Աննա Կանակիսը ամուսնացած է եղել «Goblin» իտալական ռոք խմբի դաշնակահար Կլաուդիո Սիմոնետտիի հետ[9]։ 2004 թվականին աղջիկն ամուսնացել է Մարկո Մերատի Ֆոսկարինիի հետ[8]։

Աննա Կանակիսը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 19-ին՝ յոթ ամիս ծանր հիվանդության դեմ պայքարելուց հետո։ Նրա մահվան լուրը հաղորդել է իր ամուսինը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 https://www.vanityfair.it/article/morta-anna-kanakis-e-stata-miss-italia-a-15-anni-marito
  3. Morvillo, Candida (2023 թ․ նոյեմբերի 21). «Morta a Roma l'attrice Anna Kanakis: aveva 61 anni. Era stata Miss Italia nel 1977». Corriere della Sera (իտալերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «Anna Kanakis». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. «Anna Kanakis: «Stregata da Sordi, amica di Cossiga, ora emozionata per i miei romanzi»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. «Anna Kanakis lancia un appello: «Chiudiamo Miss Italia». Lei vinse nel 1977». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  7. «Anna Kanakis vince il Riviera delle Palme: «Basta Miss Italia e politica, ora sono una scrittrice»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. 8,0 8,1 Morta Anna Kanakis. È stata Miss Italia a 15 anni, poi attrice e scrittrice
  9. Addio ad Anna Kanakis, attrice e scrittrice, ex Miss Italia". ANSA (in Italian). 21 November 2023. Retrieved 22 November 2023.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]