Jump to content

Անհնազանդ կատվիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհնազանդ կատվիկը
ռուս.՝ Непослушный котёнок
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՄստիսլավ Պաշչենկո
ՍցենարիստՄստիսլավ Պաշչենկո
ՀնչյունավորումՎլադիմիր Ռատոմսկի, Յուլյա Յուլսկայա, Գալինա Իվանովա, Մարիա Յարոցկայա և Տատյանա Բարիշևա
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1953

«Անհնազանդ կատվիկը» (ռուս.՝ «Непослушный котёнок»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1953 թվականին ռեժիսոր Մստիսլավ Պաշչենկոյի կողմից[1] Իվան Բալիշևի հեքիաթի մոտիվներով[2][3]։

Աղջկա մոտ ապրում էր մի փոքրիկ, փափկամազ կատվիկ։ Նա շատ անհնազանդ էր և ամեն ինչ ուզում էր անել իր ուզած ձևով։ Կատվիկը չի լսում իր տիրուհուն և գնում է անտառ։ Այնտեղ նա ծանոթանում է նապաստակի, սկյուռի, ոզնու հետ և մոլորվում, թրջվում անձրևի տակ ու վախենում։ Սակայն անտառի բարի կենդանիների օգնությամբ նա վերադառնում է տուն։

Ֆիլմի վրա աշխատել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարը և բեմադրումը՝ Մստիսլավ Պաշչենկոյի
  • Բեմադրող նկարիչներ – Բորիս Դյոժկին, Վալենտինա Վասիլենկո
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Նադեժդա Պրիվալովա, Դմիտրի Բելով, Միխայիլ Բոտով, Լիդիա Ռեզցովա, Ֆեոդոր Խիտրուկ, Բորիս Մեերովիչ, Ֆաինա Եպիֆանովա, Ե. Ուվիրա, Ելիզավետա Կոմովա, Կ. Մալիշև, Բորիս Չանի
  • Նկարիչ-դեկորատորներ – Վերա Ռոջերո, Դմիտրի Անպիլով
  • Կոմպոզիտոր – Կարեն Խաչատրյան
  • Օպերատոր – Ա. Աստաֆև
  • Հնչյունային օպերատոր – Նիկոլայ Պրիլուցկի
  • Ռեժիսորի օգնական – Ա. Բիրուլին
  • Նկարչի օգնական – Գրաժինա Բրաշիշկիտե
  • Տեխնիկական օգնական – Լ. Կովալևսկայա
  • Մոնտաժող – Լիդիա Կյակշտ
  • Դերերը հնչյունավորել են –
    • Վլադիմիր Ռատոմսկի — Նապաստակ
    • Յուլյա Յուլսկայա — Նապաստակ / Ոզնի
    • Մարիա Յարոցկայա
    • Վիկտորյա Իվանովա
    • Մարգարիտա Դոկտորովա
    • Գալինա Իվանովա
    • Տատյանա Բարիշևա — Տատիկ
    • Ելենա Պոնսովա — Սկյուռ / ագռավ
    • Ն. Չկուասելի

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում օգտագործվել է «փափկամազության» էֆեկտը (հատուկ նկարահանում դիմակների ու հակադիմակների օգտագործմամբ)[4]։

  • 1954 – Դուրբանի I միջազգային կինոփառատոնի բրոնզե մեդալ (ՀԱՀ)

Թողարկում DVD-ով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Անհնազանդ կատվիկը», «Սոյուզմուլտֆիլմ», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Անհնազանդ կատվիկը» (1953), «Ահա թե վագր» (ռուս.՝ «Вот так тигр!», 1963), «Ինչպես դառնալ մեծ» (ռուս.՝ «Как стать большим», 1967), «Ինչու հեռացավ կատվիկը» (ռուս.՝ «Почему ушёл котёнок», 1957), «Ինչպես կատվիկի համար տուն կառուցեցին» (ռուս.՝ «Как котёнку построили дом», 1963), «Ժլատ Կուզյան» (ռուս.՝ «Жадный Кузя», 1969), «Կատվիկը Լիզյուկովի փողոցից» (ռուս.՝ «Котёнок с улицы Лизюков», 1988):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Николай Изволов. Мстислав Пащенко // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  2. Белышев Иван Петрович. Упрямый котенок на сайте Национальная электронная детская библиотека
  3. Белышев И. Упрямый котёнок. — М.: Алтей, 2015. — (Мультфильмы — малышам). — 15 000 экз. — ISBN 978-5-9930-1999-4
  4. Георгий Бородин. Киностудия «Союзмультфильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор, new.souzmult.ru.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 2. — М.: Госкиноиздат, 1952. — 184 с. — 45 000 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]