Անկարգություններ Բոսնիա և Հերցեգովինայում (2014)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2014 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի մի շարք խոշոր քաղաքներում ցույցեր են սկսվել կառավարության դեմ, որոնք արագ վերածվեցին անկարգությունների։ Ամեն ինչ սկսվեց փետրվարի 3-ի Տուզլա քաղաքում տեղի ունեցած ցույցից։ Որոշ ժամանակ անց անկարգությունները տարածվել են ամբողջ երկրով։ Ցուցարարների հիմնական պահանջը Բոսնիայի կառավարության հրաժարականն էր[1]։

Մի շարք ԶԼՄ-ներ, ինչպիսիք են BBC-ն և New York Times-ը՝ նկարագրելով անկարգություններն, օգտագործում էին Բոսնիական գարուն տերմինը, Արաբական և Պրահայի գարուն տերմինների նման[2][3][4]։

Ներկա դրությամբ հրաժարական են տվել Բոսնիա և Հերցեգովինայի երեք կանտոնների վարչակազմերը[5][6][7], ինչպես նաև Ունսկո Սանսկի վարչապետ Խամդիա Լիպովաչան[8]։

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույցերի գլխավոր պատճառն էր հանդիսացել երկրում գործազրկության բարձր մակարդակը՝ 27,5 % (ամենաբարձր ցուցանիշը Բալկաններում)[9]։ Բացի այդ, բնակչության ավելի քան 20 %-ը ներգրավված են այսպես կոչվող ստվերային տնտեսության մեջ, յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին աղքատության եզրին էր կանգնած, իսկ միջին ամսական աշխատավարձը կազմում է եվրո (մոտ 570 $)[10]:

Անկարգությունների անմիջական պատճառ է հանդիսացել նաև խոշոր արդյունաբերական կենտրոն և պետության երրորդ խոշոր քաղաքը հանդիսացող Տուզլայում գործարանների և ֆիրմաների փակումը։ 21-րդ դարի սկզբին չորս խոշոր պետական ընկերություններ սեփականաշնորհվել են, իսկ նոր սեփականատերերը պարտավորվում էին ներդրումներ կատարել դրանց մեջ։ Սակայն դրա փոխարեն նրանք վաճառել են ակտիվները, դադարել են վճարել բանվորներին և սնանկ ճանաչվելու դիմում են ներկայացրել։ Փետրվարի 3-4-ը քաղաքում անց էին կացվում խաղաղ ցույցեր, սակայն արդեն փետրվարի 5-ին դրանք վերածվեցին ոստիկանության հետ հակամարտությանը, երբ այդ ընկերությունների նախկին աշխատակիցները սկսեցին գրոհել տեղական իշխանության նստավայրը։ Շուտով ցույցերը և անկարգությունները սկսվեցին նաև երկրի այլ խոշոր քաղաքներում։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուզլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուզլայի վարչական շենքը փետրվարի 7-ին

Ցույցերը Տուզլա քաղաքում սկսվեցին փետրվարի 3-ին[11], սակայն շուտով դրանք վերածվեցին բնակիչների զանգվածային անկարգությունների։ Արդյունքում սկսվեցին բախումներ ոստիկանության և քաղաքացիների միջև[12]։ Ցուցարարները պաշտոնյաներին մեղադրում էին նրանում, որ նրանք իրենց գործազուրկ են թողել՝ սեփականաշնորհվելով երկրի խոշոր ընկերությունները[13]։

Արդյունքում ցուցարարները փակել են քաղաքի բոլոր ճանապարհները[14][15]։ Նրանք արգելափակել են նաև վարչական շենքը՝ պահանջելով փոխհատուցումների վճարումը։ Ի պատասխան ոստիկանները ցրել են ցուցարարներին և շրջափակել վարչական շենքը։ Օրվա վերջում տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ 17 ոստիկան վնասվածքներ է ստացել, իսկ 24 ցուցարար՝ ձերբակալվել է[16][17][18][19][20]։

Հաջորդ օրը ցուցարարների թիվն աճել է մինչև 6000 մարդ։ Նրանք բոլորը հավաքվել էին վարչական շենքի դիմաց՝ պահանջելով վճարել փոխհատուցումը և ձեռնարկությունների սեփականաշնորհման չեղարկումը։ Տեղական թերթերի հաղորդագրության համաձայն, վնասվածքներ ստացել է 100 ոստիկան, 27 ցուցարար ձերբակալվել է։ Մոտ 20 քաղաքացիական անձ աննշան վնասվածքներ է ստացել, ոչնչացվել է 11 ավտոմեքենա[21]։

Փետրվարի 6-ին ցույցերը և հանրահավաքները տարածվեցին ամբողջ պետության մեջ, այդ թվում նաև Սարաևոյում[22], որտեղ ցուցարարները արգելափակել են շարժումը դեպի քաղաքի կենտրոն։ Ոստիկանության չորս ծառայող հոսպիտալացվել էր[23]։ Ավելի քան 200 քաղաքացի դուրս է եկել Մոստարի փողոցներ, իսկ մոտ 150 մարդ ցույցեր են սկսեց Թեշանում[24]։ Զենիցայի ցուցարարներից մեկն ասաց, որ «Այսօր մենք պայքարում էինք Տուզլայի համար, վաղը մենք կպայքարենք բոլորի համար»[25]։

Տուզլայում ձերբակալվել է 27 հոգի[26], ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառում էր արցունքաբեր գազ[27], ինչի արդյունքում վնասվածքներ է ստացել 20 հոգի[28]։ Քաղաքային դպրոցները փակվել էին։

Զենիցա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկարգություններ Զենիցայում

Ցույցերը Զենիցայում սկսվել են փետրվարի 7-ին, երբ ցուցարարները ներխուժել են տեղական վարչական շենք և հրդեհել այն, մի քանի ավտոմեքենաների հետ միասին[29]։ Զենիցա-Դոբոյ կանտոնի վարչակազմը հայտնել է, որ եթե անկարգությունները չդադարեն, նրանք հրաժարական կտան[7]։

Փետրվարի 10-ին ցուցարարները կրկին սկսեցին բողոքը՝ պահանջելով փոխել սոցիալական քաղաքականությունը։ Կարճ ժամանակ անց ցուցարարների ներկայացուցիչները հանդիպեցին տեղական պաշտոնյաների հետ[30]։

Սարաևո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույցերը Սարաևոյում սկսվեցին փետրվարի 7-ին։ Ոստիկանները ցուցարարների դեմ կիրառեցին արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ, սակայն մի քանի հազար ցուցարարների հաջողվեց մուտք գործել վարչական շենք և հրդեհել այն[31]։

Ցուրարները, բացի այդ, հրդեհել են ոստիկանների մի քանի ավտոմեքենաներ[32]։ Վարչական շենքում նրանք հրդեհել են երկու հարկերը և պետական արխիվը[33]։ Դրա հետ մեկտեղ ցուցարարները հրդեհել են նաև Սարաևոյի մունիցիպալ ղեկավարության շենքը[32]։

Հաջորդ օրը սկսվեցին խաղաղ ցույցեր ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջով։ Ցուցարարների առաջնորդները կոչ էին անում խաղաղ ակցիաներ անցկացնել և պահանջել կառավարության հրաժարականը[34]։ Քաղաքային դատարանի մամլո քարտուղարը հայտնեց, որ 33 ցուցարար ազատ է արձակվել։

Փետրվարի 9-ի ցույցերը անցել են առանց բախումների[35]։ Սակայն փետրվարի 10-ի առավոտյան քաղաքային թաղամասերից մեկում պայթյուն է որոտացել։ Զոհեր չէին գրանցվել[36]։

Բիխաչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ակցիաները Բիխաչ քաղաքում սկսվել են փետրվարի 6-ին։ Մոտ 3000 քաղաքացիներ հավաքվել են տեղական վարչական շենքի մոտ՝ պահանջելով Ունսկո-Սանսկի կանտոնի վարչապետ և ոստիկանության նախարարի հրաժարականը[37][38]։ Բախումներ սկսվեցին ոստիկանության և ցուցարարների միջև, ովքեր վանկարկում էին «Գողեր»։ Ցուցարարները հավաքվել էին վարչապետի տան մոտ և հրաժարական էին պահանջում[39][40]։ Ոստիկանության հետ բախման ժամանակ վիրավորվել է մի քանի հոգի, ինչից հետո ցուցարարները ցրվել են։

Փետրվարի 10-ին կանտոնի վարչապետը հրաժարական է տվել[41]։

Հարևան երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի աջակցություն Բոսնիա և Հերցեգովինայի ցուցարարներին, փետրվարի 12-ին ցույցեր անցկացվեցին նաև Բելգրադում[42], իսկ հաջորդ օրը՝ Զագրեբում[43][44], որտեղ, ինչպես նշվում է, ձերբակալվել են երկու կանայնք[45]։ Բացի այդ, ցույցեր անցկացվել են նաև Կոսովոյում և Չեռնոգորիայում[46]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոսնիա և Հերցոգովինայի Դաշնություն – փետրվարի 7-ին երկրի վարչապետը հայտնել է, որ ցուցարարները սովորական խուլիգաններ են, որոնք ուզում են երկրում քաոս ստեղծել[47], մինչդեռ Բակիր Իզետբեգովիչը ասել է, որ «Մարդիկ իշխանության փոփոխություն են ուզում և մենք պետք է նրանց ընտրելու իրավունք տանք երեք ամսվա ընթացքում»[48]։
  • Սերբիայի Հանրապետություն – երկրի նախագահ Միլորադ Դոդիկը հայտնել է, որ նա հպարտանում է Սերբիայի Հանրապետության քաղաքացիներով, ովքեր սադրանքի չեն ենթարկվում։

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՄԱԿ – փետրվարի 9-ին Բոսնիա և Հերցեգովինայի Գերագույն ներկայացուցիչ Վալենտին Ինցկոն հայտնել է, որ չի բացառում հակամարտության կարգավորման ուժային տարբերակը։ Նրա խոսքերով, եթե երկրում բռնությունը չավարտվի, ապա Եվրոպական Միությունը կարող է զորքեր մտցնել երկրի տարածք[49]։
  • Եվրոպական Միություն – փետրվարի 12-ին Սարաևոյում Եվրոպական Միության առաքելության ղեկավար Պետեր Սերենսենը կոչ է արել ցուցարարներին կարգ ու կանոն պահպանել։ Մասնավորապես, նա հայտնել է, որ նրանք. «Իրավունք ունեն իրենց դժգոհությունը և կարծիքը հայտնել միայն ոչ բռնի ճանապարհով»[50]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Thousands turn out for second day of Bosnian anti-government protests». EuroNews. 2014 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  2. «Protests Over Government and Economy Roil Bosnia». New York Times. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Bosnian protests: A Balkan Spring?». bbc.co.uk. 2014 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  4. «BBC: Nazire li se balkansko proljeće?». Avaz. 2014 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  5. «Anti-govt protests spread across Bosnia». worldbulletin.net. 2014 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  6. Premijer kantona Sarajevo Suad Zeljković podnio ostavku.
  7. 7,0 7,1 «Government of Zenica-Doboj Canton Resigned!». Sarajevo Times. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  8. «Bihać: Lipovača podnio ostavku!». Novo Vrijeme. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  9. «Protesters, police clash over factory closures in Bosnian town». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 6-ին.
  10. «Bosnia and Herzegovina: 130 injured as police disperece protests with tear gas». 2014 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  11. «Dvadesetak povredjenih na protestu radnika u Tuzli, provaljeno u zgradu Vlade». Blic. 2014 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  12. Jukic, Elvira (2014 թ․ փետրվարի 5). «Redundant Bosnian Workers Protest in Tuzla». Balkan Insight. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  13. «Unpaid Bosnian workers clash with police». BusinessWeek. 2014 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  14. «TUZLA NA NOGAMA». SlobodnaBosna. 2014 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  15. «Nemiri u Tuzli, među 10 povređenih i policajci». Novosti. 2014 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  16. «BIH OČEKUJE VAL SOCIJALNOG BUNTA». Glas-slavonije. 2014 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  17. «Tuzla: Kamenjem na Vladu, sukob sa policijom». GlasSrpske. 2014 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  18. Sučić, Daria (2014 թ․ փետրվարի 5). «Protesters, police clash over factory closures in Bosnian town». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  19. «Protesters, police clash over factory closures in Bosnian town». Reuters. 2014 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  20. «Tuzla: U revolucionarnom prosvjedu 20-ak ozlijeđenih». TPortal. 2014 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  21. «6 protesters and 12 policemen injured in a manifestation from Bosnia». TRM. 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  22. «Bosnia protests spread to other cities as widespread discontent rages in election year». Fox News. 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  23. «Bosnia braces for more protests». AlJazeera. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  24. «Mirno se razišli demonstranti u Mostaru». 24sata. 2014 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  25. «Zeničani okončali proteste i poručili: Danas smo se borili za Tuzlu, a sutra za sve nas». 24sata. 2014 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  26. «More than 130 hurt in anti-government protests in Bosnia». Chicago Tribune. 2014 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  27. «Bosnian Police Use Tear Gas As More Unrest Rocks Tuzla». RadioFreeEuropeRadioLiberty. 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  28. «Bosnia privatization protests reach other cities». Washington Post. 2014 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  29. Jahic, Vedran ;Jukic, Elvira (2014 թ․ փետրվարի 7). «Bosnia Hit by Third Day of Protest Unrest». Balkan Insight. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  30. «U Zenici počeli novi protesti» (Bosnian). Radio Zenit. 2014 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. «Tear gas and water cannon used to disperse Bosnia protests». Irish Times. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  32. 32,0 32,1 «Posljedice protesta zastrašujuće: Razišli se demonstranti u Sarajevu, Tuzli, Mostaru, Bihaću i Zenici». Vijesti.ba. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  33. Raish, David (2014 թ․ փետրվարի 7). «Presidency building under fire as Bosnia protests continue». DW. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  34. «Okončani protesti u Sarajevu, nastavak sutra u 12 sati». klix.ba. 2014 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  35. «Sarajevo: Privedeni demonstranti na slobodi, protesti završeni bez incidenata». klix.ba. 2014 թ․ փետրվարի 9. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  36. «Sarajevo: Eksplozija na platou Skenderije». Radio Sarajevo. 2014 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  37. «Bosnia's constitutional order in danger, state not reacting». Dalje. 2014 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  38. «Krajina ponovo na nogama, sukobi policije i demonstranata» (Bosnian). Klix. 2014 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. «HAOS U BIHAĆU: Demonstrati postavili ultimatum vlastima da podnesu ostavke!». Kurir Info. 2014 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  40. «BOSNA NE MIRUJE: Sukobi demonstranata i policije u Bihaću!». Telegraf. 2014 թ․ փետրվարի 8. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  41. «Premijer Unsko-sanskog kantona Hamdija Lipovača podnio!». Index. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին.
  42. «Solidarity protests for Bosnia reach neighboring Serbia». vision.org. 2014 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  43. «Oko 300 Zagrepčana podržalo proteste u BiH: Rajo, uz vas smo!». klix.ba. 2014 թ․ փետրվարի 13. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
  44. «Skup podrške u Zagrebu građanima BiH: Oni nisu huligani i nasilnici». avaz.ba. 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
  45. «U Zagrebu skup podrške prosvjedima u BiH». index.hr. 2014 թ․ փետրվարի 13. Վերցված է 2014 թ․ փետրվարի 13-ին.
  46. «Anti-government protests continue in Bosnia». sbs.com.au. 2014 թ․ փետրվարի 19. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  47. «Dismal outlook in Bosnia prompts violent protest». DW. 2014 թ․ փետրվարի 7. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
  48. «Bosnia parties call for snap election». sbs.com.au. 2014 թ․ փետրվարի 9. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.
  49. Хрупкий мир Боснии и Герцеговины | Военно-политическая аналитика
  50. Беспорядки в Боснии и Герцеговине должны стать предостережением для украинцев, - Медведчук | Новости политики | РБК-Украина