Անե Դալ Թորփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անե Դալ Թորփ
նորվ.՝ Ane Dahl Torp
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1975(1975-08-01)[1] (48 տարեկան)
ԾննդավայրԲերում, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունRomerike folkehøgskole?
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և ձայնային դերասանուհի
ԱմուսինSjur Miljeteig?[2]
Ծնողներհայր՝ Arne Torp?
Պարգևներ և
մրցանակներ
 Ane Dahl Torp Վիքիպահեստում

Անե Դալ Թորփ ՝ (նորվ.՝ Ane Dahl Torp, օգոստոսի 1, 1975(1975-08-01)[1], Բերում, Նորվեգիա), նորվեգացի կինոյի և թատրոնի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անե Դալը ծնվել է մանկավարժի ընտանիքում։ Հայրը՝ հայտնի լեզվաբան Արնե Թորփը (ծնվ․1942 թ․) Օսլոյի համալսարանում գերմաներենի դասախոս է։ Մայրը նույնպես դասավանդում է համալսարանում։

Անե Դալ Թորփն ավարտել է Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիան (1996—1999)։ Խաղացել է Մոլդե քաղաք-կոմունայի թատրոնում, իսկ 2002 թվականից Օսլոյի նորվեգական թատրոնում։ Տարբեր դերեր է կատարել Սոփոկլեսի, Ստրինդբերգի, Չեխովի, Թարյե Վեսոսի, Թենեսի Ուիլյամսի, Սառա Քեյնի, Ալեքսանդր Վամպիլովի, Յուն Ֆոսեի և այլ հայտնի գրողների ստեղծագործություններից։

2000 թվականից նկարահանվում է կինոյում և հեռուստատեսությունում։

Ամուսնացել է 2007 թվականի հոկտեմբերի 20-ին ջազի շեփորահար Սյու Միլյեթայգի հետ։ Զույգը բնակվում է Օսլոյում։ Ունեն երկու երեխա․ մեկ տղա (ծնվ․ 2010 թ․) և մեկ աղջիկ (ծնվ․ 2012 թ․)[8][9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ ֆիլմում Անե Դալ Թորփը նկարահանվել է 2003 թվականին։ Դա «Իմ կյանքի կինը» (The Woman of My Life) ֆիլմն էր.[10]։

Դերասանուհին իր երկու՝ Թրյուդ Էրիքսեն (Trude Eriksen) («Սև փող, սպիտակ սուտ» ֆիլմում) և Նինա Սկոտեյ (Nina Skåtøy) («Ուսուցիչ Պեդերսեն» ֆիլմում) դերերի համար պարգևատրվել է նորվեգական «Ամանդա» կինոփառատոնի մրցանակով, լավագույն դերասանուհի անվանակարգում[11]։

2006 թվականի Բեռլինի կինոփառատոնին դերասանուհուն անվանել են «Նկարահանման աստղ»[12]։

2006 թվականին Թորփը նկարահանվել է «Խառնաշփոթություն» (Uro) ֆիլմում։

2007 թվականին դերասանուհին նկարահանվել է շվեդ-նորվեգական (Kodenavn Hunter) հեռուստասերիալում, որի համար արժանացել է "Gullruten" մրցանակաբաշխության լավագույն դերասանուհի անվանակարգին[13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ կյանքի կինը» / Kvinnen i mitt liv (2003)
  • «Կաթի գույնը» / Ikke naken (2004)
  • «Գիմնազիայի ուսուցիչ Պեդերսենը» / Gymnaslærer Pedersen (2006)
  • «Խառնաշփոթություն» / Uro (2006)
  • Օպերացիա «Մեռած ձյունը» / Død snø (2009)
  • «Կյոռլինգի թագավորը» / Kong Curling (2011)
  • «Բարեգործություն» / Gnade (2012)
  • «Պիոներ» / Pioneer (2013)
  • «1001 գրամ» / 1001 gram (2014)
  • «Ալիք»/ Bølgen (2015)
  • «Զինյալները» / Okkupert (2015)
  • «Վարպետ» / Mesteren (2017)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամանդա մրցանակաբաշխություն - (անգլ.՝ Amanda Award) (Նորվեգական կինոփառատոն) 2004․ (Լավագույն դերասանուհի)
  • Ամանդա մրցանակաբաշխություն 2006․ (Լավագույն դերասանուհի)
  • Գյուլրութեն մրցանակաբաշխություն - (անգլ.՝ Gullruten Award ) 2007․ (Լավագույն կին դերասան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://web.archive.org/web/20080501015434/http://www.side2.no/kjendis/article1400985.ece
  3. Aftenposten, Aftenposten(նորվ.)Schibsted Norge, 1860. — ISSN 0804-3116; 0807-2027
  4. https://www.heddaprisen.no/vinnere/2016
  5. https://www.heddaprisen.no/vinnere/2012
  6. https://www.vg.no/rampelys/film/i/ndAvo/boelgen-stjernene-hedres-paa-haugesund-walk-of-fame
  7. Gullrutens arkiv
  8. «Ane Dahl Torp gifter seg: Ane Dahl Torp og musiker Sjur Miljeteig skal gifte seg denne helgen» (Norwegian). NettAvisen. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Steen, Thea; Holmlund, Jan Thomas (2012 թ․ մարտի 13). «Ane Dahl Torp fikk en datter: Skuespilleren er blitt tobarnsmamma» (Norwegian). Kjendis.no. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Ane Dahl Torp». IMDb. Արխիվացված օրիգինալից փետրվարի 8, 2008-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  11. «AMANDA-VINNERE 1985-2006» (PDF). Filmweb.no. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 2-ին.
  12. «FAKTA Ane Dahl Torp» (նորվեգերեն). Dagbladet. 2006 թ․ դեկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  13. Korsvold, Kaja (2007 թ․ մայիսի 11). «NRK håvet inn Gullruten-priser» (Norwegian). Aftenposten. Արխիվացված օրիգինալից մարտի 7, 2008-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անե Դալ Թորփ» հոդվածին։