Անե Դալ Թորփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անե Դալ Թորփ
Ane Dahl Torp.JPG
Ծնվել էօգոստոսի 1, 1975(1975-08-01)[1] (44 տարեկան)
ԾննդավայրԲերում, Ակերսհուս, Նորվեգիա
ՔաղաքացիությունFlag of Norway.svg Նորվեգիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի
ԱմուսինSjur Miljeteig?[2]
Ծնողներհայր՝ Arne Torp?
Պարգևներ և
մրցանակներ
«Ամանդա», հանդիսատեսի համակրանք «Ամանդա» մրցանակ լավագույն կանացի դերի համար «Ամանդա» մրցանակ լավագույն կանացի դերի համար «Ամանդա» մրցանակ` լավագույն դերասանուհու օժանդակ դերի համար Q11973242? Հեդդա մրցանակ կանացի լավագույն դերակատարման համար[3] և Հեդդա մրցանակ կանացի լավագույն դերակատարման համար[4]
Ane Dahl Torp Վիքիպահեստում

Անե Դալ Թորփ ՝ (նորվ.՝ Ane Dahl Torp, օգոստոսի 1, 1975(1975-08-01)[1], Բերում, Ակերսհուս, Նորվեգիա), նորվեգացի կինոյի և թատրոնի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անե Դալը ծնվել է մանկավարժի ընտանիքում։ Հայրը՝ հայտնի լեզվաբան Արնե Թորփը (ծնվ․1942 թ․) Օսլոյի համալսարանում գերմաներենի դասախոս է։ Մայրը նույնպես դասավանդում է համալսարանում։

Անե Դալ Թորփն ավարտել է Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիան (1996—1999)։ Խաղացել է Մոլդե քաղաք-կոմունայի թատրոնում, իսկ 2002 թվականից Օսլոյի նորվեգական թատրոնում։ Տարբեր դերեր է կատարել Սոփոկլեսի, Ստրինդբերգի, Չեխովի, Թարյե Վեսոսի, Թենեսի Ուիլյամսի, Սառա Քեյնի, Ալեքսանդր Վամպիլովի, Յուն Ֆոսեի և այլ հայտնի գրողների ստեղծագործություններից։

2000 թվականից նկարահանվում է կինոյում և հեռուստատեսությունում։

Ամուսնացել է 2007 թվականի հոկտեմբերի 20-ին ջազի շեփորահար Սյու Միլյեթայգի հետ։ Զույգը բնակվում է Օսլոյում։ Ունեն երկու երեխա․ մեկ տղա (ծնվ․ 2010 թ․) և մեկ աղջիկ (ծնվ․ 2012 թ․)[5][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ ֆիլմում Անե Դալ Թորփը նկարահանվել է 2003 թվականին։ Դա «Իմ կյանքի կինը» (The Woman of My Life) ֆիլմն էր.[7]։

Դերասանուհին իր երկու՝ Թրյուդ Էրիքսեն (Trude Eriksen) («Սև փող, սպիտակ սուտ» ֆիլմում) և Նինա Սկոտեյ (Nina Skåtøy) («Ուսուցիչ Պեդերսեն» ֆիլմում) դերերի համար պարգևատրվել է նորվեգական «Ամանդա» կինոփառատոնի մրցանակով, լավագույն դերասանուհի անվանակարգում[8]։

2006 թվականի Բեռլինի կինոփառատոնին դերասանուհուն անվանել են «Նկարահանման աստղ»[9]։

2006 թվականին Թորփը նկարահանվել է «Խառնաշփոթություն» (Uro) ֆիլմում։

2007 թվականին դերասանուհին նկարահանվել է շվեդ-նորվեգական (Kodenavn Hunter) հեռուստասերիալում, որի համար արժանացել է "Gullruten" մրցանակաբաշխության լավագույն դերասանուհի անվանակարգին[10]։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իմ կյանքի կինը» / Kvinnen i mitt liv (2003)
  • «Կաթի գույնը» / Ikke naken (2004)
  • «Գիմնազիայի ուսուցիչ Պեդերսենը» / Gymnaslærer Pedersen (2006)
  • «Խառնաշփոթություն» / Uro (2006)
  • Օպերացիա «Մեռած ձյունը» / Død snø (2009)
  • «Կյոռլինգի թագավորը» / Kong Curling (2011)
  • «Բարեգործություն» / Gnade (2012)
  • «Պիոներ» / Pioneer (2013)
  • «1001 գրամ» / 1001 gram (2014)
  • «Ալիք»/ Bølgen (2015)
  • «Զինյալները» / Okkupert (2015)
  • «Վարպետ» / Mesteren (2017)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամանդա մրցանակաբաշխություն - (անգլ.՝ Amanda Award) (Նորվեգական կինոփառատոն) 2004․ (Լավագույն դերասանուհի)
  • Ամանդա մրցանակաբաշխություն 2006․ (Լավագույն դերասանուհի)
  • Գյուլրութեն մրցանակաբաշխություն - (անգլ.՝ Gullruten Award ) 2007․ (Լավագույն կին դերասան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. https://web.archive.org/web/20080501015434/http://www.side2.no/kjendis/article1400985.ece
  3. https://www.heddaprisen.no/vinnere/2016
  4. https://www.heddaprisen.no/vinnere/2012
  5. «Ane Dahl Torp gifter seg: Ane Dahl Torp og musiker Sjur Miljeteig skal gifte seg denne helgen» (Norwegian)։ NettAvisen։ Վերցված է 2013-10-08 
  6. Steen Thea, Holmlund Jan Thomas (2012-03-13)։ «Ane Dahl Torp fikk en datter: Skuespilleren er blitt tobarnsmamma» (Norwegian)։ Kjendis.no։ Վերցված է 2013-10-08 
  7. «Ane Dahl Torp»։ IMDb։ Արխիվացված օրիգինալից 8 February 2008-ին։ Վերցված է 2008-03-03 
  8. «AMANDA-VINNERE 1985-2006»։ Filmweb.no։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-20-ին։ Վերցված է 2008-03-02 
  9. «FAKTA Ane Dahl Torp» (նորվեգերեն)։ Dagbladet։ 2006-12-21։ Վերցված է 2008-03-03 
  10. Korsvold Kaja (2007-05-11)։ «NRK håvet inn Gullruten-priser» (Norwegian)։ Aftenposten։ Արխիվացված օրիգինալից 7 March 2008-ին։ Վերցված է 2008-03-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]