Թարյե Վեսոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թարյե Վեսոս
Tarjei Vesaas.jpg
Ծնվել է օգոստոսի 20, 1897(1897-08-20)[1][2][3]
Ծննդավայր Vinje, Telemark, Էստլանն, Նորվեգիա
Վախճանվել է մարտի 16, 1970(1970-03-16) (72 տարեկանում) կամ մարտի 15, 1970(1970-03-15)[2][1] (72 տարեկանում)
Վախճանի վայր Օսլո, Նորվեգիա
Մասնագիտություն բանաստեղծ, վիպասան և գրող
Լեզու նորվեգերեն[1]
Քաղաքացիություն Flag of Norway.svg Նորվեգիա
Պարգևներ Հյուսիսային խորհրդի գրական մրցանակ Բիրգեր Դոբլուգի անվան մրցանակ Նորվեգիայի գրավաճառների մրցանակ և Gyldendal's Endowment
Ամուսին Հալդիս Մուրեն Վեսոս
Tarjei Vesaas Վիքիպահեստում

Թարյե Վեսոս (նորվ.՝ Tarjei Vesaas, օգոստոսի 20, 1897(1897-08-20)[1][2][3], Vinje, Telemark, Էստլանն, Նորվեգիա - մարտի 16, 1970(1970-03-16) կամ մարտի 15, 1970(1970-03-15)[2][1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի բանաստեղծ, վիպասան և արձակագիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարյե Վեսոսը ծնվել է 1897 թվականի օգոստոսի 20-ին Նորվեգիայի Թագավորությունում:

Բանաստեղծը ստեղծագործել է ավալի քան կես դար: Գրական մուտքը եղել է 1923 թվականին, իսկ վերջին գիրքը լույս է ընծայել 1970 թվականին: Թարյե Վեսոսի ստեղծագործությունները գրված են նյոնորսկով՝ նորնորվեգերենով: Նրա գրական հերոսները սովորական գյուղացիներն են, որոնք բարդ հոգեբանական ցնցումներ են ապրում: Գրաքննադատները կարծում են, որ Վեսոսի գրական կերպարները նկարագրված են չափազանց մեծ խորությամբ: Թարյե Վեսոսը հաճախակի էր նկարագրում էմոցիոնալ թեմաներ, որպիսիք էին մահը, մեղավորությունը, վախը և հիասթափությունը. բոլորը ներկայացվում էին նորվեգական ավանդույթների շրջանակում:

Թարյե Վեսոսը առաջին անգամ գրական ասպարեզում հայտնվում է 1923 թվականին. նրա դեբյուտային գիրքը կոչվում էր «Մարդության որդին»: Սակայն նրան մեծ ճանաչում բերեց 1934 թվականին լույս ընծայած վեպը,, որը կեչվեց «Վիթխարի խաղ»: Նրա ամենահայտնի գործերից է համարվում «Սառցե դղյակը» (1963, որն արժանացել է Հյուսիսային խորհրդի գրական մրցանակի), որտեղ պատմվում է երկու աղջիկների մասին, որոնց միջև էմոցիոնալ կապ է հաստատվում ու ավարտվում է մեծ ողբերգությամբ: Հայտնի է նաև «Թռչուններ» գիրքը (1957 թվական):

1960-ական թվականներին Թարյե Վեսոսը երեք անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի:

Թարյե Վեսոսն իր մահկանացուն կնքում է յոթանասուներկու տարեկան հասակում՝ 1970 թվականի մարտի 15-ին՝ մայրաքաղաք Օսլոյում:

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Menneskebonn – վեպ 1923
  • Sendemann Huskuld – վեպ 1924
  • Guds bustader – skuespill, 1925
  • Grindegard. Morgonen – վեպ 1925
  • Grinde-kveld, eller Den gode engelen – վեպ 1926
  • Dei svarte hestane – վեպ 1928
  • Klokka i haugen –նովելների ժողովածու, 1929
  • Fars reise – վեպ 1930
  • Sigrid Stallbrokk – վեպ 1931
  • Gjest ved Boknafjorden – նովելների ժողովածու, 1931
  • Dei ukjende mennene – վեպ 1932
  • Sandeltreet – վեպ 1933
  • Ultimatum – նովելների ժողովածու, 1934
  • Det store spelet – վեպ 1934
  • Kvinnor ropar heim – վեպ 1935
  • Leiret og hjulet –նովելների ժողովածու, 1936
  • Hjarta høyrer sine heimlandstonar – վեպ 1938
  • Kimen – վեպ 1940
  • Huset i mørkret – վեպ 1945
  • Bleikeplassen – վեպ 1946
  • Kjeldene – բանաստեղծությունների ժողովածու, 1946
  • Leiken og lynet – բանաստեղծությունների ժողովածու, 1947
  • Morgonvinden – բանաստեղծությունների ժողովածու, 1947
  • Tårnet – վեպ 1948
  • Lykka for ferdesmenn – բանաստեղծությունների ժողովածու, 1949
  • Signalet – վեպ 1950
  • Vindane –նովելների ժողովածու, 1952
  • Løynde eldars land – բանաստեղծությունների ժողովածու, 1953)
  • Bleikeplassen – բանաստեղծությունների ժողովածու, 1953
  • 21 år – skuespill, 1953
  • Avskil med treet – բանաստեղծությունների ժողովածու, 1953
  • Vårnatt – վեպ 1954
  • Ver ny, vår draum – բանաստեղծությունների ժողովածու, 1956
  • Fuglane – վեպ 1957
  • Ein vakker dag –նովելների ժողովածու, 1959
  • Brannen – վեպ 1961
  • Is-slottet – վեպ 1963
  • Bruene – վեպ 1966
  • Båten om kvelden – վեպ 1968
  • Liv ved straumen – բանաստեղծությունների ժողովածու, 1970

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]