Jump to content

Անդրաս Բեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրաս Բեք
Ծնվել էհունվարի 13, 1911(1911-01-13)[1][2][3][…]
ԾննդավայրGöd, Dunakeszi District, Պեշտ, Հունգարիա
Մահացել էդեկտեմբերի 9, 1985(1985-12-09)[1][2][3] (74 տարեկան)
Վախճանի վայրըԿլամար
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունՀունգարիայի գեղարվեստի համալսարան (1933)[4]
Մասնագիտությունքանդակագործ և մեդալագործ
ԱշխատավայրՀունգարիայի գեղարվեստի համալսարան
Ծնողներհայր՝ Ö. Fülöp Beck?
Պարգևներ և
մրցանակներ
 András Beck Վիքիպահեստում

Անդրաս Բեք (հունգ.՝ Beck András, հունվարի 13, 1911(1911-01-13)[1][2][3][…], Göd, Dunakeszi District, Պեշտ, Հունգարիա - դեկտեմբերի 9, 1985(1985-12-09)[1][2][3], Կլամար), հունգարացի քանդակագործ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրաս Բեքը ծնվել է Հունգարիայի Գյոդ քաղաքում 1911 թվականին նկարիչ Օդյոն Բեքի ընտանիքում։ Երեք տարի սովորել է Հունգարիայի արվեստի դպրոցում, որտեղ աշակերտել է Ժիգմոնդ Կիշֆալուդի-Շտրոբլին։ Այնուհետև ուսումը շարունակել է Բեռլինում, Լոնդոնում, որտեղ տեղի է ունեցել նրա վաղ աշխատանքների ցուցադրությունը։ 1947 թվականին Բեքը նշանակվել է Հունգարիայի նկարիչների արհմիության նախագահ, միաժամանակ մեկնել է Փարիզ, որտեղ 1948 թվականին դասավանդել է արվեստի դպրոցում[5]։

1930-ական թվականներին Բեքը հայտնի է դարձել իր էքսպրեսիոնիստական քանդակներով, ստեղծել է Արպադ Թոդի, Ժիգմոնդ Մորիցի, Թոմաս Մանի հուշատախտակները։ 1945-1955 թվականներին քանդակներ է ստեղծել տարբեր քաղաքների համար։ 1956 թվականին մշտապես հաստատվել է Փարիզում։ 1963 թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Լամբերտ պատկերասրահում։

1960-ական թվականների վերջում ստեղծել է «Գաղթականները» (1967) և «Պար» (1969) քանդակները, գրող Սեն-Ժոն Պերսի հայտնի բրոնզե դիմակը։

1970-ական թվականների վերջում աշխատանքի է անցել Փարիզի դրամահատարանում, որտեղ ցուցադրվել են նրա մի շարք գործեր։ 1980 թվականից դադարել է ակտիվ քանդակագործական գործունեությունը։

Մահացել է 1985 թվականին Փարիզում ավտովթարից։

Յան Պալախի հիշատակին Բեքի ստեղծած 3,5 մետր բարձրությամբ հուշարձանը Պալախի մահվան 40-ամյա տարելիցի կապակցությամբ Փարիզից տեղափոխվել է Չեխիա՝ տեղադրվելու Մելնիկում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 András Beck (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. http://www.mke.hu/about/hallgatoi_adatbazis.php/b
  5. «BECK, András». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. Information provided by the French Embassy in Prague and the City of Mělník.[1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրաս Բեք» հոդվածին։