Ժիգմոնդ Կիշֆալուդի-Շտրոբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժիգմոնդ Կիշֆալուդի-Շտրոբլ
Ծնվել է հուլիսի 1, 1884({{padleft:1884|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:1|2|0}})
Ծննդավայր Ալսորայկ
Մահացել է օգոստոսի 14, 1975({{padleft:1975|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:14|2|0}}) (91 տարեկանում)
Վախճանի վայրը Բուդապեշտ
Քաղաքացիություն Flag of Hungary.svg Հունգարիա
Մասնագիտություն քանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Կոշութի մրցանակ
Zsigmond Kisfaludi Strobl Վիքիպահեստում

Կիշֆալուդի-Շտրոբլ Ժիգմոնդ (հունգ.՝ Kisfaludi Strobl Zsigmond, հուլիսի 1, 1884, Ալսորայկ - օգոստոսի 14, 1975, Բուդապեշտ), հունգար քանդակագործ, ՀԺՀ ժողովրդական նկարիչ (1952), ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1958

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բուդապեշտում, Վիեննայում, Փարիզում։ Բուդապեշտի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (1924 թվականից)։ 1910-1920-ական թվականներին սալոնային ակադեմիզմի ազդեցությամբ ստեղծել է կանանց քանդակներ և մոնումենտալ-դեկորատիվ բնույթի ստեղծագործություններ («Նետաձիգը», բրոնզ, 1918-1919, Էրմիտաժ, Լենինգրադ

Հունգարիայում ժողովրդավարական իշխանության հաստատումից հետո կերտել է իր հիմնական աշխատանքները՝ Ազատագրության մոնումենտը Գելլերտ լեռան վրա (Բուդապեշտ, 1947), վավերական բնութագրումով դիմաքանդակներ և հաստոցային գործեր («Սոմերսեթ Մոեմ», բրոնզ, 1948 թվականին, «Թափառական Պետեֆին», բրոնզ, 1949 թվականին, Հունգարիայի ազգային պատկերասրահ, Բուդապեշտ

Արժանացել է Կոշուտի անվան մրցանակի (1950, 1953

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 439 CC-BY-SA-icon-80x15.png