Անդրաս Բեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրաս Բեք
Hungary - Andras Beck during sculptures - Az Est Hármaskönyve 1938 Unknown photographer.jpg
Ծնվել էհունվարի 13, 1911(1911-01-13)[1][2][3]
ԾննդավայրGöd, Dunakeszi District, Պեշտ, Հունգարիա
Մահացել էդեկտեմբերի 9, 1985(1985-12-09)[1][2][3] (74 տարեկանում)
Վախճանի վայրըԿլամար
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
ԿրթությունՀունգարիայի գեղարվեստի համալսարան
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՀունգարիայի գեղարվեստի համալսարան
Ծնողներհայր՝ Ö. Fülöp Beck
Պարգևներ և
մրցանակներ
Կոշութի մրցանակ և Munkácsy Prize
András Beck Վիքիպահեստում

Անդրաս Բեք (հունգ.՝ Beck András, հունվարի 13, 1911(1911-01-13)[1][2][3], Göd, Dunakeszi District, Պեշտ, Հունգարիա - դեկտեմբերի 9, 1985(1985-12-09)[1][2][3], Կլամար), հունգարացի քանդակագործ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրաս Բեքը ծնվել է Հունգարիայի Գյոդ քաղաքում 1911 թվականին նկարիչ Օդյոն Բեքի ընտանիքում: Երեք տարի սովորել է Հունգարիայի արվեստի դպրոցում, որտեղ աշակերտել է Ժիգմոնդ Կիշֆալուդի-Շտրոբլին: Այնուհետև ուսումը շարունակել է Բեռլինում, Լոնդոնում, որտեղ տեղի է ունեցել նրա վաղ աշխատանքների ցուցադրությունը: 1947 թվականին Բեքը նշանակվել է Հունգարիայի նկարիչների արհմիության նախագահ, միաժամանակ մեկնել է Փարիզ, որտեղ 1948 թվականին դասավանդել է արվեստի դպրոցում[4]:

1930-ական թվականներին Բեքը հայտնի է դարձել իր էքսպրեսիոնիստական քանդակներով, ստեղծել է Արպադ Թոդի, Ժիգմոնդ Մորիցի, Թոմաս Մանի հուշատախտակները: 1945-1955 թվականներին քանդակներ է ստեղծել տարբեր քաղաքների համար: 1956 թվականին մշտապես հաստատվել է Փարիզում: 1963 թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Լամբերտ պատկերասրահում:

1960-ական թվականների վերջում ստեղծել է «Գաղթականները» (1967) և «Պար» (1969) քանդակները, գրող Սեն-Ժոն Պերսի հայտնի բրոնզե դիմակը:

1970-ական թվականների վերջում աշխատանքի է անցել Փարիզի դրամահատարանում, որտեղ ցուցադրվել են նրա մի շարք գործեր: 1980 թվականից դադարել է ակտիվ քանդակագործական գործունեությունը։

Մահացել է 1985 թվականին Փարիզում ավտովթարից:

Յան Պալախի հիշատակին Բեքի ստեղծած 3,5 մետր բարձրությամբ հուշարձանը Պալախի մահվան 40-ամյա տարելիցի կապակցությամբ Փարիզից տեղափոխվել է Չեխիա՝ տեղադրվելու Մելնիկում[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 András Beck
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  4. BECK, András Արխիվացված է Մայիս 12, 2006 Wayback Machine-ի միջոցով:
  5. Information provided by the French Embassy in Prague and the City of Mělník.[1]