Jump to content

Անաստասիա Էրիսթավի-Խոշտարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաստասիա Էրիսթավի-Խոշտարիա
ანასტასია ერისთავი-ხოშტარია
Ծնվել էփետրվարի 3 (15), 1868
ԾննդավայրԳորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 1, 1951(1951-05-01) (83 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունվիպասան և գրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԱմուսինԴութու Մեգրելի
 Anastasia Eristavi-Khoshtaria Վիքիպահեստում

Անաստասիա Էրիսթավի-Խոշտարիա (վրաց.՝ ანასტასია ერისთავი-ხოშტარია, փետրվարի 3 (15), 1868, Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 1, 1951(1951-05-01), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի կին վիպասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասիա Էրիսթավի-Խոշտարիան ծնվել է Ռուսական կայսրության մաս կազմող Գորի քաղաքում, արիստոկրատ ընտանիքում։ Ծննդավայրում աշխատել է որպես ուսուցիչ, գյուղացի երեխաների համար հիմնադրել է անվճար դպրոց, այնուհետև ստեղծել է կանանց Մանդիլոսանի կազմակերպությունը։

Էրիսթավի-Խոշտարիան տպագրվել է 1885 թվականին, երբ նրա թարգմանությամբ լույս տեսավ օսական լեգենդը՝ ბესო («Բեսո»)։ 1890 թվականին վրացի գրող Ակակի Ծերեթելիի հորդորով տեղափոխվում է Թբիլիսի` շարունակելու իր աշխատանքը բնօրինակ գրվածքների վրա։ 1893 թվականին Ա. Ծերեթելիի առաջարկությամբ հրատարակել է իր առաջին պատմվածքը։ Նրա առաջին վեպերը მოლიპულ გზაზე («Սայթաքուն ճանապարհներին», 1897) և ბედის ტრიალი («Ճակատագրի անիվը», 1901), մեծ ճանաչողական հաջողություն են վայելում։

Անաստասիա Էրիսթավի-Խոշտարիան առաջին վրացի կին վիպասանն է, ով իր ստեղծագործությունները դիտարկում է կնոջ տեսանկյունից և դրանք մատուցում ուսյալ չափահասներին. նրա վեպերում ընդգծվում է վրաց ազնվական կնոջ կարիերան, որը 19-րդ դարի կեսերին հին տնտեսական և բարոյական նորմերի փլուզման խառնաշփոթում էր, առաջ է տանում ազատ աշխատանքի, ընդդեմ կոռումպացված հերոսների ճշմարիտ սիրո իր իդեալները։

1921 թվականին, երբ կարմիր բանակը ներխուժում է Վրաստան, Անաստասիա Էրիսթավի-Խոշտարիան հեռանում է գրական և հասարակական գործունեությունից։ Գրում էր քիչ, բացառությամբ իր սեփական ստեղծագործությունների գաղափարական ուղղիչ վերահրատարակումների ներածություններից[1]։

Անաստասիան ամուսնացել է Դութու Մեգրելի (Դիմիտրի Խոշտարիա) (1867-1938) հետ, ով հանրաճանաչ հայրենասիրական բանաստեղծությունների և մանկական պատմությունների հեղինակ է։

Նրան թաղել են Դիդուբեի պանթեոնում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rayfield, Donald (2000), The Literature of Georgia: A History: 2nd edition, p. 217. Routledge, ISBN 0-7007-1163-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաստասիա Էրիսթավի-Խոշտարիա» հոդվածին։