Անաստասիա Էրիսթավի-Խոշտարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անաստասիա Էրիսթավի-Խոշտարիա
վրաց.՝ ანასტასია ერისთავი-ხოშტარია
Anastasia Eristavi-Khoshtaria.jpg
Ծնվել էփետրվարի 3 (15), 1868
ԾննդավայրԳորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 1, 1951(1951-05-01) (83 տարեկանում)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունվիպասան և գրող
Լեզուվրացերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of Georgia (1918–1921).svg Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԱմուսինԴութու Մեգրելի
Anastasia Eristavi-Khoshtaria Վիքիպահեստում

Անաստասիա Էրիսթավի-Խոշտարիա (վրաց.՝ ანასტასია ერისთავი-ხოშტარია, 1868, փետրվարի 3 - 1951, մայիսի 1), վրացի կին վիպասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասիա Էրիսթավի-Խոշտարիան ծնվել է Ռուսական կայսրության մաս կազմող Գորի քաղաքում, արիստոկրատ ընտանիքում։ Ծննդավայրում աշխատել է որպես ուսուցիչ, գյուղացի երեխաների համար հիմնադրել է անվճար դպրոց, այնուհետև ստեղծել է կանանց Մանդիլոսանի կազմակերպությունը։

Էրիսթավի-Խոշտարիան տպագրվել է 1885 թվականին, երբ նրա թարգմանությամբ լույս տեսավ օսական լեգենդը՝ ბესო («Բեսո»)։ 1890 թվականին վրացի գրող Ակակի Ծերեթելիի հորդորով տեղափոխվում է Թբիլիսի։` շարունակելու իր գրվածքները: Նրա առաջին վեպերը მოლიპულ გზაზე («Սայթաքուն ճանապարհներին», 1897) and ბედის ტრიალი («Ճակատագրի անիվը», 1901), մեծ ճանաչողական հաջողություն են վայելում։

Անաստասիա Էրիսթավի-Խոշտարիան առաջին վրացի կին վիպասանն է, ով իր ստեղծագործությունները դիտարկում է կնոջ տեսանկյունից և դրանք մատուցում ուսյալ չափահասներին. նրա վեպերում ընդգծվում է վրաց ազնվական կնոջ կարիերան, որը 19-րդ դարի կեսերին հին տնտեսական և բարոյական նորմերի փլուզման խառնաշփոթում էր, առաջ է տանում ազատ աշխատանքի, ընդդեմ կոռումպացված հերոսների ճշմարիտ սիրո իր իդեալները։

1921 թվականին, երբ կարմիր բանակը ներխուժում է Վրաստան, Անաստասիա Էրիսթավի-Խոշտարիան հեռանում է գրական և հասարակական գործունեությունից։ Գրում էր քիչ, բացառությամբ իր սեփական ստեղծագործությունների գաղափարական ուղղիչ վերահրատարակումների ներածություններից[1]։

Անաստասիան ամուսնացել է Դութու Մեգրելի (Դիմիտրի Խոշտարիա) (1867-1938) հետ, ով հանրաճանաչ հայրենասիրական բանաստեղծությունների և մանկական պատմությունների հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rayfield, Donald (2000), The Literature of Georgia: A History: 2nd edition, p. 217. Routledge, ISBN 0-7007-1163-5