Անառակ որդին (նկար)
«Անառակ որդին» Prodigal Son | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Սալվատորե Ռոզա |
տարի | 1650-ականներ |
բարձրություն | 253,5 |
լայնություն | 201 |
ստեղծման վայր | Իտալիա[1] |
ստեղծման երկիր | Իտալիա |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ կտավ |
գտնվում է | Էրմիտաժ |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
քաղաք | Սանկտ Պետերբուրգ |
հիմնական թեմա | Աստվածաշունչ |
հատվածն է | Նոր կտակարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
«Անառակ որդին» (իտալ.՝ Prodigal Son), իտալացի նկարիչ և բանաստեղծ, պատմական գեղանկարչության կարկառուն ներկայացուցիչ Սալվատորե Ռոզայի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1650–ական թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 253,5 × 201 սմ։ «Անառակ որդին» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Անառակ որդին» ստեղծագործությունում կտավի հեղինակը՝ Սալվատորե Ռոզան վրձնել է պատանու, որը ծնկաչոք վիճակում է։ Ձեռքերը այնպես է դրել կրծքավանդակին, կարծես աղոթք է անում։ Երիտասարդի մոտ նկարիչը պատկերել է կով, խոզ, այծ և ոչխար։
Կտավում պատկերված է Նոր կտակարանի առակներից մեկի՝ «Անառակ որդու վերադարձը» հատվածի դրվագներից մեկը, որը նկարագրված է Ղուկասի ավետարանում (Ղուկաս 15։ 11-32)։ Սալվատորե Ռոզան «Անառակ որդին» կտավի աջ կողմի նեքևում թողել է իր ստորագրությունը՝ «RS» և 385 թիվը, որն արվել է վարդագույն ներկով՝ Էրմիտաժում 1797 թվականին հաշվառում սկսելու ժամանակ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավը ստեղծվել է 1650-ական թվականների առաջին կեսին։ Կտավի ստեղծման պատմությունն ու սեփականատերերի ինքնությունը հաստատված չեն ցայսօր։ Միայն արվեստագետներն ասում են, որ 18-րդ դարում կտավը եղել է Ռ. Ջիրի հավաքածուում՝ Ուիլթոնում (Անգլիա, Միացյալ Թագավորություն), իսկ 1736 թվականից այս ստեղծագործությունը պատկանել է անգլիացի պետական գործիչ, Օրֆորդի կոմս Ռոբերտ Ուոլփոլին։ Վերջինիս կրտսեր զավակը՝ գրականագետ Հորաս Ուոլփոլը հոր հավաքածուն նկարագրելիս նշել է հետևյալը.
Օրֆորդի լորդի «Անառակ որդին» նկարի տղան ծայրահեղ աղքատ է, բայց մաքրակենցաղ և ոչ խորամանկ, ինչպես Միքալենջելոյի, Կարավաջոյի կտավներում[2]։ |
18-րդ դարի երկրորդ կեսին Անգլիայում նկարիչները «Անառակ որդին» կտավի մի շարք փորագրանկարներ են արել, որոնք լայն տարածում են գտել։ Հայտնի է փորագրանկարիչ Ջոն Բոյդելի ստեղծածը, որն այսօր պահպանվում է Միացյալ Նահանգների Մետրոպոլիտեն թանգարանում[3]։
1779 թվականին այս կտավը՝ Ուոլփորի ողջ հավաքածուհի հետ միասին ձեռք է բերում կայսրուհի Եկատերինա II-ը, որն էլ Էրմիտաժի իտալական գեղանկարչության հիմքը դարձավ[4]։
Այսօր «Անառակ որդին» ստեղծագործությունը ցուցադրվում է Նոր Էրմիտաժի շենքի կտավը 238 սրահում (Իտալական մեծ վերածնունդ)[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/31472/
- ↑ Aedes Walpolianae, or a Description of Pictures at Houghton Hall, the Seat of the Right Honorable Sir Robert Walpole, Earl of Orford. London, 1752. P. 80.
- ↑ Metropolitan Museum of Art. — Simon Francis Ravenet. The Prodigal Son.
- ↑ Государственный Эрмитаж. — Приобретение коллекции сэра Pоберта Уолпола. 1779
- ↑ Государственный Эрмитаж. — Роза, Сальватор. «Блудный сын».
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անառակ որդին (նկար) կատեգորիայում։ |