Անահիտ Աճեմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անահիտ Աճեմյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Անահիտ Աճեմյան |
Ծնվել է | հունվարի 26, 1924 Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 13, 2016 (92 տարեկան) Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | ջութակահարուհի |
Գործիքներ | ջութակ |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց |
Ամուսին | Ջորջ Ավագյան |
Պարգևներ |
Անահիտ Աճեմյան-Ավագյան (հունվարի 26, 1924, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 13, 2016, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[1], ամերիկահայ ջութակահարուհի։
Մարո Աճեմյանի քույրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անահիտ Աճեմյանը ծնվել է 1924 թվականին Նյու Յորքում։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական բարձրագույն դպրոցը։ Նրա երաժշտության ուսուցիչը եղել է բելգիացի ջութակահար Էդուարդ Դեթիերին։ 1946 թվականին մասնակցել է Ուոլթըր Նաումբերգ հիմնադրամի կազմակերպած մրցույթին և շահել առաջին մրցանակը[2]։ Նույն թվականի նոյեմբերի 19-ին Նյու Յորք-ի քաղաքապետարանում իր առաջնաելույթը մեծ գնահատանքի է արժանացել, և «Մադմուազել» ամսագիրը նրան շնորհել է «Նշանակալի ձեռքբերում» մեդալըՙ հռչակելով նրան երաժշտության բնագավառում «Տարվա երիտասարդ կինը»[3]։ Քրոջ` դաշնակահարուհի Մարոյի հետ հանդես է եկել համերգներով Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Եվրոպայի մի շարք քաղաքներում[4]։ Անահիտը 1940-ական թվականներին Նյու Յորքում «Հայ երաժշտության բարեկամներ» հանձնախմբի համահիմնադիրներից է եղել։ Այնուհետև, 1960-ական թվականներին ջութակահար Մեթյու Ռայմոնդիի հետ հիմնել է «Երգահանների լարային քառյակը», որը կարճ ժամանակում միջազգային ճանաչում է ձեռք բերել, շրջագայելով մոտ 26 երկրներ, որոնց թվում Խորհրդային Միություն, Հնդկաստան, Ճապոնիա, Ավստրալիա, Աֆրիկա, Չինաստան[5]։ Անահիտ Աճեմյանը երկար ժամանակ ժյուրիի անդամ է եղել Կոլումբիայի համալսարանի երաժշտական ֆակուլտետի կազմակերպած մրցույթներում։ Վախճանվել է իննսուներկու տարեկանում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամուսինը՝ Ջորջ Ավագյան, պրոդյուսեր, ջազի նշանավոր դեմքերից։
- Հայրը՝ Լևոն Աճեմյան
- Մայրը՝ դաշնակահարուհի Սիրուն Երկանյան[6]
- Քույրը՝ Մարո Աճեմյան, դաշնակահարուհի[7][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հիշելով բոլորին անուն առ անուն. 2016-ին կյանքից հեռացած հայերը
- ↑ Anahid Ajemian Avakian (1924-2016)
- ↑ Anahid Ajemian: In Memoriam
- ↑ ANAHID AJEMIAN(չաշխատող հղում)
- ↑ ANAHID AJEMIAN AVEKIAN (1924-2016)
- ↑ КЛАССИКА И ДЖАЗ ЧЕРЕЗ ГОДЫ И СТРАНЫ
- ↑ Նվագում է հայ նշանավոր դաշնակահարուհի Մարո Աճեմյանը. 1946 թ.
- ↑ Maro Ajemian
|