Մարո Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարո Աճեմյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 9, 1921(1921-07-09)
Ժնև, Շվեյցարիա
Երկիր ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 18, 1978(1978-09-18) (57 տարեկան)
Հյուստոն[1]
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՋուլիարդ դպրոց
Պարգևներ

Մարո Աճեմյան (հուլիսի 9, 1921(1921-07-09), Ժնև, Շվեյցարիա - սեպտեմբերի 18, 1978(1978-09-18), Հյուստոն[1]), հայազգի դաշնակահարուհի։

Անահիտ Աճեմյանի քույրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարո Աճեմյանը ծնվել է 1921 թվականին Ժնևում։ Մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ և հաստատվում Նյու Յորք քաղաքում։ Վեց տարեկանում Նյու Յորքում կայացած «Երաժշտության շաբաթ» մրցույթում Մարոն հաղթող է ճանաչվել։ Սովորել է Ջուլիարդ կոնսերվատորիայում, որտեղ հետագայում հիմնվել է նրա անվան կրթաթոշակ[2]։ Նրա դեբյուտային համերգը տեղի է ունեցել 1940 թվականի մարտի 11-ին Նյու Յորքի քաղաքային դահլիճում։ 1942 թվականին նա առաջին անգամ ամերիկյան բեմում նվագել է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից[3]։ Նա ելույթ է ունեցել Ջոն Քեյջի, Ալան Հովհաննեսի[4], Ռիչարդ Յարդումյանի, Բեն Վեբերի հետ։ Մահացել է սրտի անբավարարությունից՝ 57 տարեկան հասակում[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայրը՝ դաշնակահարուհի Սիրուն Երկանյան[6]
  • Հայրը՝ Լևոն Աճեմյան
  • Քույրը՝ Անահիտ Աճեմյան, ջութակահարուհի[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]