Անա Բոտին
Անա Բոտին | |
Կրթություն՝ | Բրին Մոր քոլեջ և St Mary's School? |
---|---|
Մասնագիտություն՝ | գործարար, տնտեսագետ, բանկիր և նախագահ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1960[1][2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Սանտանդեր, Իսպանիա |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Հայր | Emilio Botín?[3] |
Մայր | Paloma O'Shea?[3] |
Ամուսին | Guillermo Morenes y Mariategui? |
Զավակներ | Felipe Morenés? |
Պարգևներ | |
Անա Բոտին (իսպ.՝ Ana Patricia Botín-Sanz de Sautuola O’Shea, հոկտեմբերի 4, 1960[1][2], Սանտանդեր, Իսպանիա), իսպանացի բանկիր, «Santander» ֆինանսավարկային խմբի տնօրենների խորհրդի նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Ֆիլադելֆիայի Բրին-Մոր քոլեջի տնտեսագիտության ֆակուլտետը և Հարվարդի համալսարանի մագիստրատուրան։ 1981-1988 թվականներին աշխատել է JP Morgan բանկում[5], այնուհետև տեղափոխվել է Իսպանիա և սկսել է աշխատել Santander բանկում[6]։
2013 թվականի հուլիսին ընդգրկվել է Coca Cola ընկերության տնօրենների խորհրդի կազմում[6]։ Նա աշխատել է բրիտանական Santander մասնաճյուղի գլխավոր տնօրեն, իսկ 2014 թվականին, հոր՝ Էմիլիո Բոտինի մահից հետո, ընտրվել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ[7]։
2011 թվականին Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 77-րդ տեղը, 2013 թվականին՝ Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց շարքում երրորդ տեղը BBC-ի վարկածով[8], իսկ 2015 թվականին՝ 16-րդ տեղը աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում՝ Bloomberg-ի վարկածով[9]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականին Բոտինն ամուսնացել է բանկիր Գիլյերմո Մարտինես Մարիատեգի հետ[10]։ Նրանք ունեն երեք երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.telegraph.co.uk/finance/newsbysector/banksandfinance/12038346/Santander-boss-Ana-Botin-awarded-honorary-damehood.html
- ↑ «Dª. Ana Botín-Sanz de Sautuola y O'Shea» (իսպաներեն). santander. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ 6,0 6,1 «Santander Lecture with Ana Botín» (անգլերեն). King's College London. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Ана Патрисия Ботин» (ռուսերեն). Noticia.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «The Power List 2013» (անգլերեն). BBC. 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Ana Botín» (անգլերեն). bloomberg. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Borja Ruiz. (2014 թ․ սեպտեմբերի 13). «Guillermo Morenés, el consorte de la nueva primera dama de la banca» (իսպաներեն). El Mundo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Բոտին» հոդվածին։ |
|