Անա Բոտին
| Անա Բոտին | |
| Կրթություն՝ | Բրին Մոր քոլեջ և St Mary's School? |
|---|---|
| Մասնագիտություն՝ | գործարար, տնտեսագետ և բանկիր |
| Ծննդյան օր | հոկտեմբերի 4, 1960[1][2] (65 տարեկան) |
| Ծննդավայր | Santander, Իսպանիա |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Emilio Botín?[3] |
| Մայր | Paloma O'Shea?[3] |
| Ամուսին | Guillermo Morenes y Mariategui? |
| Զավակներ | Felipe Morenés? |
| Պարգևներ | |
Անա Բոտին (իսպ.՝ Ana Patricia Botín-Sanz de Sautuola O’Shea, հոկտեմբերի 4, 1960[1][2], Santander, Իսպանիա), իսպանացի բանկիր, «Santander» ֆինանսավարկային խմբի տնօրենների խորհրդի նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ֆիլադելֆիայի Բրին-Մոր քոլեջի տնտեսագիտության ֆակուլտետը և Հարվարդի համալսարանի մագիստրատուրան։ 1981-1988 թվականներին աշխատել է JP Morgan բանկում[5], այնուհետև տեղափոխվել է Իսպանիա և սկսել է աշխատել Santander բանկում[6]։
2013 թվականի հուլիսին ընդգրկվել է Coca Cola ընկերության տնօրենների խորհրդի կազմում[6]։ Նա աշխատել է բրիտանական Santander մասնաճյուղի գլխավոր տնօրեն, իսկ 2014 թվականին, հոր՝ Էմիլիո Բոտինի մահից հետո, ընտրվել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ[7]։
2011 թվականին Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցանկում զբաղեցրել է 77-րդ տեղը, 2013 թվականին՝ Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ կանանց շարքում երրորդ տեղը BBC-ի վարկածով[8], իսկ 2015 թվականին՝ 16-րդ տեղը աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում՝ Bloomberg-ի վարկածով[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1983 թվականին Բոտինն ամուսնացել է բանկիր Գիլյերմո Մարտինես Մարիատեգի հետ[10]։ Նրանք ունեն երեք երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- 1 2 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.telegraph.co.uk/finance/newsbysector/banksandfinance/12038346/Santander-boss-Ana-Botin-awarded-honorary-damehood.html
- ↑ «Dª. Ana Botín-Sanz de Sautuola y O'Shea» (իսպաներեն). santander. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
- 1 2 «Santander Lecture with Ana Botín» (անգլերեն). King's College London. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Ана Патрисия Ботин» (ռուսերեն). Noticia.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «The Power List 2013» (անգլերեն). BBC. 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ «Ana Botín» (անգլերեն). bloomberg. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ Borja Ruiz. (2014 թ․ սեպտեմբերի 13). «Guillermo Morenés, el consorte de la nueva primera dama de la banca» (իսպաներեն). El Mundo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Բոտին» հոդվածին։ |
| ||||||||||||||