Անա Բոտելյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անա Բոտելյա
իսպ.՝ Ana Botella
 
Կուսակցություն՝ Ժողովրդի դաշինք[1] և Ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան[2]
Մասնագիտություն՝ պետական ծառայող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 23, 1953(1953-07-23)[3] (70 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Ana María Botella Serrano
Ամուսին Խոսե Մարիա Ասնար[4]
Զավակներ Ana Aznar?
 
Ինքնագիր Изображение автографа

Անա Մարիա Բոտելյա Սերանո (իսպ.՝ Ana María Botella Serrano, հուլիսի 23, 1953(1953-07-23)[3], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ։

Կենսագրությւոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անա Մարիա Բոտելյա Սերանոն ծնվել է 1953 թվականի հուլիսի 23-ին Մադրիդում, Իսպանիա։ Անա Բոտելյան դիպլոմավորված իրավաբան է, ավարտել է Կոմպլուտենսե համալսարանը։ 2007 թվականից Անա Բոտելյան եղել է Մադրիդի քաղաքային խորհրդի անդամ և զբաղվել էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով։ 2011 թվականի դեկտեմբերի 27-ին քաղաքային խորհրդում Ժողովրդական կուսակցության խմբակցության ձայների մեծամասնությամբ ընտրվել է Իսպանիայի մայրաքաղաքի՝ Մադրիդի քաղաքապետ՝ դառնալով այդ պաշտոնում առաջին կինը։ Նա փոխարինել է Մադրիդի քաղաքապետ Ալբերտո Ռուիս Գալյարդոնին, որը նշանակվել է Մարիանո Ռախոյի կառավարությունում արդարադատության նախարար։ Անա Բոտելյան 1977 թվականից ամուսնացած է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Մարիա Ասնարի հետ, նրանք ունեն երեք երեխա։ Անա Բոտելյան ամուսնու նման հարում է իր կուսակցության պահպանողական թևին։ Նա քննադատության է ենթարկել սոցիալիստների որոշումը միասեռ ամուսնությունների օրինականացման մասին, ինչով մամուլում վաստակել է «խնձորի և տանձի թագուհի» մականունը, քանի որ նրա կարծիքով «խնձորն ու տանձը չեն կարող լինել երկու խնձոր»[5]։

2013 թվականի սեպտեմբերի 7-ին Անա Բոտելյան հանդես է եկել ՄՕԿ-ի անդամների առջև՝ ներկայացնելով Մադրիդի հայտը 2020 թվականի Օլիմպիական խաղերին։ Ելույթի ժամանակ անգլերեն խոսել է ուժեղ շեշտադրմամբ՝ ժամանակ առ ժամանակ օգտագործելով իսպաներեն բառեր։ Ելույթն արագ դարձել է համացանցային մեմ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անա Բոտելյա» հոդվածին։